Եվրասիական շուկայում իրանական ապրանքների առավելությունը. առևտրային ծախսերի կրճատում և ապրանքաշրջանառության մեծացում
https://parstoday.ir/hy/news/iran-i237348-Եվրասիական_շուկայում_իրանական_ապրանքների_առավելությունը._առևտրային_ծախսերի_կրճատում_և_ապրանքաշրջանառության_մեծացում
Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը արդեն գործում է մի քանի տարի, և մի քանի ամիս առաջ Իրանը նույնպես միացել է այդ տնտեսական միությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2025 11:30 Asia/Tehran
  • Եվրասիական շուկայում իրանական ապրանքների առավելությունը. առևտրային ծախսերի կրճատում և ապրանքաշրջանառության մեծացում

Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը արդեն գործում է մի քանի տարի, և մի քանի ամիս առաջ Իրանը նույնպես միացել է այդ տնտեսական միությանը։

Ըստ այս համաձայնագրի՝ Իրանի առևտուրը այս հինգ երկրների հետ իրականացվում է զրոյական տոկոս մաքսային սակագնով. իհարկե, այս ազատումը կիրառվել է Իրանի արտահանվող ապրանքների 87 տոկոսի նկատմամբ, և շարունակվում են խորհրդակցությունները դրա շրջանակը ընդլայնելու համար։

Մասնագետները կարծում են, որ այս համաձայնագիրը կարող է կրճատել առևտրային ծախսերը և հիմք ստեղծել ապրանքաշրջանառության աճի համար։ Միևնույն ժամանակ, ավելի քան 140 միլիոն բնակչություն ունեցող ռուսական շուկան ունի բարձր ընդունակություն իրանական արտահանումների համար, հատկապես սննդի և ցիտրուսային մրգերի ոլորտներում։

Իրան-Ղազախստան համատեղ առևտրի պալատի փոխնախագահ Ամիր Յուսեֆիի խոսքով՝ Եվրասիայի կարողությունները ավելի լավ օգտագործելու համար անհրաժեշտ է Առևտրի զարգացման կազմակերպության և առևտրային խորհրդատուների կողմից ավելի ակտիվ դերակատարում և բանկային դյուրացումներ։

Անդրադառնալով «տնտեսական պատերազմի» պայմաններին և իրանցի արտադրողներին ու արտահանողներին աջակցելու անհրաժեշտությանը՝ Յուսեֆին նաև ընդգծել է տրանսպորտային միջոցների արդիականացման և տնտեսական դիվանագիտության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ասելով. «Կառավարությունը պետք է նոր հարթակներ ապահովի առևտրի զարգացման համար՝ ավելացնելով Եվրասիական անդամ երկրներ կատարվող ուղևորությունները»։