Իրանի խորհրդարանի խոսնակ. Պատժամիջոցների վերականգնումն անօրինական է
https://parstoday.ir/hy/news/iran-i237482-Իրանի_խորհրդարանի_խոսնակ._Պատժամիջոցների_վերականգնումն_անօրինական_է
Կիրակի օրը, խորհրդարանի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումն անօրինական է, հավելելով, որ այդ բանաձևերով սահմանված պատժամիջոցները գործնական նշանակություն չունեն ԱՄՆ պատժամիջոցների համեմատ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2025 06:28 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի խոսնակ. Պատժամիջոցների վերականգնումն անօրինական է

Կիրակի օրը, խորհրդարանի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումն անօրինական է, հավելելով, որ այդ բանաձևերով սահմանված պատժամիջոցները գործնական նշանակություն չունեն ԱՄՆ պատժամիջոցների համեմատ։

Ղալիբաֆը զգուշացրել է, որ եթե որևէ երկիր փորձի գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝ հիմնվելով այս բանաձևերի վրա,  կբախվի ԻԻՀ հակազդեցությանը։
Նա նշել է․ «Իրանն իրեն պարտավորված չի համարում կատարել այս անօրինական բանաձևերը, այդ թվում՝ հարստացման դադարեցումը»։
Ղալիբաֆն ընդգծել է, որ Արևմուտքի համար բանակցությունները նշանակում են «խաբեություն և ճնշում»՝ Իրանի հրթիռները զինաթափելու համար։