Գեներալ-մայոր Մուսավի. Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայել ցանկացած սպառնալիքի
https://parstoday.ir/hy/news/iran-i237496-Գեներալ_մայոր_Մուսավի._Իրանի_զինված_ուժերը_լիովին_պատրաստ_են_դիմակայել_ցանկացած_սպառնալիքի
Parstoday - Իրանի ԶՈւ ԳՇՊ ասել է. «Զինված ուժերի, մասնավորապես բանակի և ԻՀՊԿ-ի համադրվածությունը, համագործակցությունը և միասնությունը՝ թշնամուն հաղթելու և անկախության, ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հեղափոխության ու իսլամական համակարգի իդեալների պահպանումը երաշխավորող գործոններն են»։
(last modified 2025-09-28T13:01:56+00:00 )
Սեպտեմբեր 28, 2025 16:31 Asia/Tehran
  • Իրանի ԶՈւ ԳՇՊ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի (ձախ) և ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրի հանդիպումը
    Իրանի ԶՈւ ԳՇՊ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավիի (ձախ) և ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրի հանդիպումը

Parstoday - Իրանի ԶՈւ ԳՇՊ ասել է. «Զինված ուժերի, մասնավորապես բանակի և ԻՀՊԿ-ի համադրվածությունը, համագործակցությունը և միասնությունը՝ թշնամուն հաղթելու և անկախության, ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հեղափոխության ու իսլամական համակարգի իդեալների պահպանումը երաշխավորող գործոններն են»։

Կիրակի օրը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Փաքփուրի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԶՈւ ԳՇՊ, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին իր գոհունակությունը հայտնելով երկրի պաշտպանական համակարգերի և սարքավորումների ամրապնդման, արդիականացման և թարմացման գործընթացի կապակցությամբ, ընդգծեց զինված ուժերի պատրաստվածությունը՝ դիմակայելու ցանկացած հնարավոր սպառնալիքի և ագրեսիայի և հավելեց. «Զինված ուժերի, մասնավորապես բանակում և ԻՀՊԿ-ում, համադրվածությունը, համագործակցությունը և միասնությունն այն գործոններն են, որոնք երաշխավորում են թշնամու դեմ հաղթանակը, անկախության, ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հեղափոխության և իսլամական համակարգի իդեալների պահպանումը: Աստծո շնորհիվ այս մոտեցումը կշարունակվի մեծ ոգով»: