Իրանի նախագահ. Մեր ուղին արժանապատիվ քայլ է դեպի լուսավոր ապագա
https://parstoday.ir/hy/news/iran-i237544-Իրանի_նախագահ._Մեր_ուղին_արժանապատիվ_քայլ_է_դեպի_լուսավոր_ապագա
Ընդգծելով երկրի լիակատար պատրաստությունը ցանկացած իրավիճակի դիմակայելու համար, Իրանի նախագահը կառավարության հիմնական ուղին բնութագրել է որպես «հաստատակամություն, ժողովրդի ուժին ապավինելը և արժանապատվորեն դեպի լուսավոր ապագա շարժվելը» և ասել. «Մենք երբեք չենք ընդունի բանակցություններ, որոնք մեզ կներքաշեն նոր հարցերի և խնդիրների մեջ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2025 13:01 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Մեր ուղին արժանապատիվ քայլ է դեպի լուսավոր ապագա

Ընդգծելով երկրի լիակատար պատրաստությունը ցանկացած իրավիճակի դիմակայելու համար, Իրանի նախագահը կառավարության հիմնական ուղին բնութագրել է որպես «հաստատակամություն, ժողովրդի ուժին ապավինելը և արժանապատվորեն դեպի լուսավոր ապագա շարժվելը» և ասել. «Մենք երբեք չենք ընդունի բանակցություններ, որոնք մեզ կներքաշեն նոր հարցերի և խնդիրների մեջ»։

Կառավարության նիստում Մասուդ Փեզեշքիանը Իրանի Իսլամական Հանրապետության կողմից միջուկային հարցի արդար լուծման հասնելու ջանքերի նկատմամբ ԱՄՆ-ի վարքագիծը անվանել է «անտրամաբանական և զոռբայական»։ Նա նշել է. «Կառավարության ուշադրության կենտրոնում են ժողովրդի կյանքն ու կենսապահովման միջոցները»։

Հարևանների և բարեկամ երկրների հետ լայնածավալ և կառուցողական փոխգործակցություններին անդրադառնալով՝ Իրանի նախագահը վստահեցրել է, որ չարամիտները երբեք չեն հասնի իրենց նպատակներին։ Նա նաև հիշեցրել է երկրի արտահանումը խաթարելու ԱՄՆ-ի ձախողված ջանքերը և հայտարարել. «Իրանը կնվազեցնի նավթից կախվածությունը՝ հենվելով փորձագետների կարողություններին և ժողովրդի սրտակցությամբ  մեծ թափով կշարունակի իր զարգացման ծրագրերը»։

Ընդգծելով արժանապատվության և անկախության սկզբունքը՝ Փեզեշքիանը Իրանի ժողովրդի առաջընթացի ուղին համարել է «հաստատակամություն և ներքին ուժի վրա հույս դնելը» և նշել. «Ինչպես անցյալում մենք հնարավորություններ ենք ստեղծել ճգնաժամերից, այս անգամ նույնպես մենք երկիրը համերաշխությամբ կառաջնորդենք դեպի առաջընթաց»։

Նշելով, որ Իրանը մինչև վերջին պահը ներկա է եղել բանակցությունների սեղանի շուրջ՝ արդարացի լուծման հասնելու համար, նա հավելել է. «Ցավոք, մյուս կողմը ցանկանում է խլել մեր բոլոր հարստությունները հրամայողական մոտեցմամբ, և այս մոտեցումը ընդունելի չէ»։

Իրանի նախագահը, հիշելով Գերագույն առաջնորդի ֆեթվան միջուկային զենքի արգելվածության վերաբերյալ, ընդգծել է. «Իրանի դիրքորոշումն այս հարցում հստակ է. մենք երբեք չենք ձգտել միջուկային զենքի, և այս հանձնառությունը հիմնված է մեր կրոնական հիմքերի վրա»։