Էսմայիլ Բաղայի. Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ G7-ի հայտարարությունը խարդախություն է
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը G7-ի հայտարարությունը Իրանի միջուկային հարցի վերաբերյալ խարդախություն է համարել և դատապարտել է այն։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային G7 անդամ երկրների կողմից Իրանի դեմ Անվտանգության խորհրդի չեղարկված բանաձևերը վերադարձնելու անօրինական և անարդարացի քայլի ողջունումը, որը կատարվել է ՀԳՀԾ վեճերի լուծման մեխանիզմի չարաշահմամբ և առանց որևէ իրավական կամ ռացիոնալ հիմնավորմամբ, համարել է միջազգային իրավունքը խախտող գործողություն և նշել է. «G7 խմբի այս դիրքորոշումը ոչ մի կերպ չի կարող փոխել այս գործողության անօրինական և անարդարացի բնույթը»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հիշեցնելով Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա ռազմական հարձակումը՝ դիվանագիտական բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների համակարգմամբ և համագործակցությամբ, և դրան հաջորդած ամերիկյան անմիջական հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա, G7-ի պնդումը, թե «երեք եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները բազմիցս բարի կամքով ներկայացրել են դիվանագիտական լուծումներ՝ հետընթացը կանխելու և համապարփակ ու կայուն բանակցային լուծման հասնելու համար» խոսքերը, որակեց որպես լիակատար սուտ և ճշմարտության աղավաղում։
Բաղային նշել է, որ Միացյալ Նահանգները, ըստ էության, ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն ու գործոնն է՝ 2018 թվականին Համատեղ համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) անօրինական և միակողմանի դուրս գալու, ինչպես նաև Իրանի նկատմամբ միջազգային իրավունքի հետագա շարունակական խախտումների և ՀԳՀԾ-ի իրականացմանը խոչընդոտելու պատճառով։ Երեք եվրոպական երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, Միացյալ Նահանգների հանդեպ իրենց հավատարմության և իրենց պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ռազմական ագրեսիայում Միացյալ Նահանգներին և սիոնիստական ռեժիմին աջակցելու պատճառով, ոչ միայն «խոշոր չափով չկատարեցին» իրենց պարտավորությունները ՀԳՀԾ-ի շրջանակներում, այլև ակնհայտ չարամտությամբ անտեսեցին Իրանի բոլոր նախաձեռնություններն ու դիվանագիտական ջանքերը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև անդրադարռնալով ցեղասպան սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցի նկատմամբ G7 անդամ երկրների անտարբերությանը, այդ երկրների մոտեցումը միջուկային զենքի չտարածման հարցում որակելով որպես երեսպաշտություն, ընդգծել է. «Այս յոթ երկրները, օրենքի գերակայության, միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ իրենց խարդախ և անպատասխանատու գործողությունների պատճառով, զուրկ են ուրիշներին խորհուրդ տալու որևէ բարոյական իրավասությունից»:
G7-ի հայտարարության մեջ, որի պատճենը չորեքշաբթի երեկոյան տեղադրվել է բրիտանական կառավարության կայքում, հայտարարվել է. «Մենք՝ G7-ի արտաքին գործերի նախարարները, այդ թվում՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները, և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը, միասնական ենք Եվրոպական եռյակի կողմից Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները և այլ սահմանափակումները վերականգնելու համար ձգանի մեխանիզմի ակտիվացմանը աջակցելու հարցում»։