Իրանը երկու հարևան երկրներ էլեկտրաէներգիա է արտահանելու
https://parstoday.ir/hy/news/iran-i237710-Իրանը_երկու_հարևան_երկրներ_էլեկտրաէներգիա_է_արտահանելու
Թավանիր ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է` Աֆղանստան և Պակիստան Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման վերսկսման մասին՝ ներքին սպառման նվազունից հետո։
(last modified 2025-10-04T05:57:38+00:00 )
Հոկտեմբեր 04, 2025 09:27 Asia/Tehran
  • Իրանը երկու հարևան երկրներ էլեկտրաէներգիա է արտահանելու

Թավանիր ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է` Աֆղանստան և Պակիստան Իրանի էլեկտրաէներգիայի արտահանման վերսկսման մասին՝ ներքին սպառման նվազունից հետո։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության, փոխանցման և բաշխման ընկերության (Թավանիր) գործադիր տնօրեն Մոսթաֆա Ռաջաբի Մաշադին հայտարարել է, որ այս երկու երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը ներկայումս հասել է 150 մեգավատի։ Նա ասել է, որ այս քայլը ձեռնարկվել է երկրի էլեկտրաէներգիայի ցանցի օպտիմալ օգտագործման և տարածաշրջանային համագործակցության նպատակով, ինչը նոր թափ կհաղորդի արևելյան հարևանների հետ էներգետիկ փոխանակումներին։

Ռաջաբի Մաշադին անդրադառնալով Հայաստանից և Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներմուծմանը հավելել է. «Ներկայումս այս երկու երկրներից ներմուծվում է մոտ 450 մեգավատ էլեկտրաէներգիա»։ Նրա խոսքով՝ ներմուծումն իրականացվում է ցանցի կայունությունը պահպանելու և էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու նպատակով հատկապես ծանրաբեռնված սեզոններին։

Անդրադառնալով երկրում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման հավասարակշռված վիճակին, «Թավանիր» ընկերության գործադիր տնօրենը շեշտեց. «Ներկա դրությամբ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացման ծրագիր չկա, և ներկայիս մակարդակը կմնա կայուն մինչև հետագա ծանուցում, եթե հարևան երկրների հետ հարաբերություններում չստեղծվի տնտեսական և տեխնիկական նոր իրավիճակ»։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ վերջին տարիներին Իրանը դարձել է տարածաշրջանում էներգետիկ փոխանակման առանցքներից մեկը՝ զարգացնելով փոխանցման ենթակառուցվածքները և մեծացնելով արտադրական հզորությունները։
Նրա ասելով ծրագրեր են իրականացվում հարևան երկրների հետ էլեկտրաէներգետիկ կապերի ամրապնդման ուղղությամբ։