Գեներալ Ղաանի․ Դիմադրությունը նման է թրի, որը ճնշման տակ ավելի է սրվում
https://parstoday.ir/hy/news/iran-i237728-Գեներալ_Ղաանի_Դիմադրությունը_նման_է_թրի_որը_ճնշման_տակ_ավելի_է_սրվում
Pars Today-Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին, անդրադառնալով Լիբանանի «Հեզբոլլահ»-ից սիոնիստական ​​ռեժիմի  կրած  պարտությանը, ասել  է. «Եթե Իսրայելը կարողանար ռազմական գործողությունների միջոցով զինաթափել «Հեզբոլլահ»-ին, երբեք չէր  դադարեցնի այդ գործողությունները, բայց դաշտում կրած պարտությունից հետո  հրադադար հաստատելու ցանկություն հայտնեց,որպեսզի նոր շունչ առնի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2025 12:16 Asia/Tehran
  • Գեներալ Ղաանի․ Դիմադրությունը նման է թրի, որը ճնշման տակ ավելի է սրվում

Pars Today-Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին, անդրադառնալով Լիբանանի «Հեզբոլլահ»-ից սիոնիստական ​​ռեժիմի  կրած  պարտությանը, ասել  է. «Եթե Իսրայելը կարողանար ռազմական գործողությունների միջոցով զինաթափել «Հեզբոլլահ»-ին, երբեք չէր  դադարեցնի այդ գործողությունները, բայց դաշտում կրած պարտությունից հետո  հրադադար հաստատելու ցանկություն հայտնեց,որպեսզի նոր շունչ առնի»։

Pars Today-ի հաղորդման համաձայն՝ Սեյեդ Հասան Նասրալլահի և Սեյեդ Հաշեմ Սաֆիեդդինի նահատակության տարելիցի առթիվ  հեռուստատեսային հարցազրույցում բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին հայտարարել է. «Զինադադարից երկու օր առաջ Հեզբոլլահը սիոնիստական ​​ռեժիմի ուղղությամբ արձակել է ավելի քան 350 հրթիռ, ինչը ցույց է տալիս, որ դիմադրությունը ոչ միայն չի թուլացել, այլև գտնվում է իր հզորության գագաթնակետին»։

Բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին « Ալ-Աքսա փոթորիկ» գործողության մեկնարկի մասին ասել է. «Ես Լիբանան ժամանեցի հոկտեմբերի 7-ին և խոսեցի նահատակ Նասրալլահի հետ։ Նա այդ օրվա առավոտից քննարկում էր գործողության վերաբերյալ իր կրոնական պարտականությունը։ Մեզանից ոչ ոք, նույնիսկ Համասի առաջնորդները, տեղյակ չէին գործողության մանրամասներից, ինչը Գազայի հրամանատարների ճշգրտության և հաստատակամության մասին է վկայում»։

Անդրադառնալով նահատակ Նասրալլահի նահատակության ձևին՝ ԻՀՊԿ-ի «Ղոդս» ստորաբաժանման հրամանատարը հավելել է. «Սիոնիստական ​​ռեժիմը օգտագործել է ծանր ռումբեր և քիմիական նյութեր, և սա ակնհայտ ռազմական հանցագործություն է»։

Բրիգադի գեներալ Էսմայիլ Ղաանին ընդգծել է.«Դիմադրության ճակատը անպարտելի է։ Եմենցիներն ու պաղեստինցիները թշնամուն հետ մղեցին ամենադժվարին պայմաններում: Դիմադրությունը նման է թրի, որը ճնշման տակ ավելի է սրվում»: