Մազանդարան նահանգն առաջատար է Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի իրականացման հարցում
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգը ներկայացվել է որպես ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագրի իրականացման նահանգ։ Համաձայնագիր, որի համաձայն՝ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի միջև առտրում մաքսատուրքերը զրոյացվել են։
Մազանդարանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ Սարիում 38 խոշոր ազգային և նահանգային արտահանողների պատվին կազմակերպված արարողության ժամանակ, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավին հայտարարել է. «Մազանդարանը պետք է ապահովի 400 միլիարդ դոլար արժողությամբ եվրասիական շուկա արտահանման առնվազն մեկ տոկոսը»։
Մազանդարանի նահանգապետարանի տնտեսական հարցերի և զբոսաշրջության համակարգման տեղակալի հայտարարության համաձայն՝ նահանգը պլանավորում է լուծել արտահանման խնդիրները, և մասնավոր կազմակերպությունները պետք է ստեղծեն մասնագիտացված խմբեր՝ գործնական լուծումներ առաջարկելու համար։