Իրանի արտգործնախարար. Կահիրեի համաձայնագիրը ուժը կորցրել է
-
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչի
Pars Today- Իրանի արտգործնախարարը, ընդգծելով, որ Կահիրեի համաձայնագիրը այլևս ուժի մեջ չէ, ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների կողմից Իրանի դեմ Անվտանգության խորհրդի սպառված պատժամիջոցները վերականգնելու գործողությունը համարել է անօրինական։
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Թեհրանում հավատարմագրված դեսպանների, դեսպանատների գործերի ժամանակավոր հավատարմատարների և արտասահմանյան ու միջազգային առաքելությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ընդգծել է. Իրանի Իսլամական Հանրապետությունը Անվտանգության Խորհրդի այս պատժամիջոցների վերսկսումը համարում է անօրինական։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկվել են փակ դռների ետևում Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի և Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հանդիպման ժամանակ: Հանդիպման ամենակարևոր օրակարգը եղել է Միացյալ Նահանգների և երեք եվրոպական երկրների կողմից Անվտանգության խորհրդի պատժամիջոցները վերականգնելու անօրինական գործողություններից հետո Իրանի մոտեցումների պարզաբանումը:
Իրանի արտաքին գործերի նախարարը Թեհրանում հավատարմագրված դեսպանների, դեսպանատների գործերի ժամանակավոր հավատարմատարների և արտասահմանյան ու միջազգային առաքելությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծել է. «Snapback-ը փոխում է նախկին բոլոր պայմանները, և Կահիրեի համաձայնագիրն այլևս ուժ չունի. Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել է խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու բոլոր հնարավոր եղանակները, և հիմա Արևմուտքը որևէ հիմնավոր պատճառ չունի Snapback-ը կիրառելու համար»։
Արաղչին ասել է. «Փորձը ցույց է տվել, որ Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար, դիվանագիտական լուծումից բացի, այլ լուծում չկա»։
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է. «Ինչպես ռազմական հարձակումը Իրանի միջուկային խնդրի լուծում չէր, այնպես էլ Snapback-ը որևէ արդյունք չի ունենալու այս առումով»։ Նշելով, որ դիվանագիտության եղանակը միշտ առկա է, Արաղչին ասել է. «Եվրոպան կորցրել և նվազեցրել է իր դերակատարությունը Իրանի հետ բանակցություններում»։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելեց. «Եթե նրանք (Ամերիկան և Եվրոպան) բարի կամքով հանդես գան, ապա մենք կարող ենք հույս ունենալ բանակցությունների արդյունքի հարցում, հատկապես ներկայիս պայմաններում և Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման դեպքում, որոնք ավելի են բարդացրել իրավիճակը»։
Իրանի արտաքին քաղաքականության ապարատի ղեկավարն ասել է. «Ամերիկայի և օկուպացիոն ռեժիմի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ բոլոր երկրները համերաշխություն հայտնեցին Իսլամական Հանրապետության հետ, քանի որ Իրանը իմաստուն խաղացող էր։ Հիմա նմանատիպ բան է տեղի ունեցել, և Իրանը աշխարհում հայտնի է որպես ռացիոնալ խաղացող»։