«Ջամարան» ականակիր ռազմանավը՝ ռազմական ոլորտում Իրանի ինժեներական հզորության դրսևորում
https://parstoday.ir/hy/news/iran-i237770-Ջամարան_ականակիր_ռազմանավը_ռազմական_ոլորտում_Իրանի_ինժեներական_հզորության_դրսևորում
«Ջամարան» ականակիր ռազմանավը, որպես Իրանի պաշտպանական ոլորտում ինքնաբավության խորհրդանիշ, երկրի ինժեներների կարողությունների վառ օրինակ է առաջադիմական նավեր նախագծելու և կառուցելու գործում: Այս ժամանակակից ականակիր ռազմանավը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի և Օմանի ծովի կենսական նշանակությամբ ջրերում Իրանի ծովային անվտանգությունը ապահովելու գործում:
(last modified 2025-10-05T13:26:56+00:00 )
Հոկտեմբեր 05, 2025 16:56 Asia/Tehran
  • «Ջամարան» ականակիր ռազմանավը՝ ռազմական ոլորտում Իրանի ինժեներական հզորության դրսևորում

«Ջամարան» ականակիր ռազմանավը, որպես Իրանի պաշտպանական ոլորտում ինքնաբավության խորհրդանիշ, երկրի ինժեներների կարողությունների վառ օրինակ է առաջադիմական նավեր նախագծելու և կառուցելու գործում: Այս ժամանակակից ականակիր ռազմանավը կարևոր դեր է խաղում Պարսից ծոցի և Օմանի ծովի կենսական նշանակությամբ ջրերում Իրանի ծովային անվտանգությունը ապահովելու գործում:

94 մետր երկարությամբ և 1400 տոննա քաշով «Ջամարանը» հագեցած է ամենաժամանակակից մարտական ​​համակարգերով, այդ թվում՝ «Ղադեր» և «Նուր» մակերևույթ-մակերևույթ դասի հրթիռներով՝ բարձր հեռահարությամբ, 76 մմ տրամաչափով գլխավոր թնդանոթով, մոտակա պաշտպանության համակարգերով, հակաօդային պաշտպանության համակարգեր տեղադրելու հնարավորությամբ և 324 մմ տրամաչափով տորպեդներով՝ հակասուզանավային պատերազմի համար:

Օդային և մակերևույթային որոնման Ժամանակակից ռադարներով հագեցած այս էսկադրային ականակիրը Իրանի բանակի ռազմածովային նավախմբերի գլխավոր  միջուկն է: «Ջամարանի» հիմնական առաքելություններն են Իրանի նավագնացության երթուղիների և ծովային շահերի պաշտպանությունը, Իրանի տարածքային ջրերում ազգային ինքնիշխանության իրացումը, ծովային պարեկային գործողությունների անցկացումը և մարտական ​​խմբերի ղեկավարումը:

Ավելի քան 70 տոկոսով տեղական նախագծմամբ և կառուցմամբ՝ «Ջամարանը» հստակ ուղերձ է իր ծովային անվտանգությունն ապահովելու Իրանի վճռականության մասին: Այս կարևոր նվաճումը ցույց է տալիս Իրանի կարողությունը տեղայնացնելու ամենաբարդ ռազմական տեխնոլոգիաները և վկայում է տարածաշրջանում Իրանի ծովային հզորության մասին: