Ինչպե՞ս ձախողվեց Իսրայելի կայծակնային հարձակման ծրագիրը Իրանի դեմ
Հունիսի 13-ին (Իրանական Խորդադ ամսի 23)-ի լուսաբացին սիոնիստական ռեժիմը փորձեց խաթարել երկրի պաշտպանական կառուցվածքը՝ կիրառելով զանգվածային և կայծակնային հարձակում՝ Իրանի հրամանատարական կենտրոնների և պաշտպանական ենթակառուցվածքների վրա։
Ըստ Pars Today-ի՝ այս հարձակումը, որը նախատեսված էր հրամանատարական ցանցը կաթվածահար անելու և ռազմավարական ցնցում ստեղծելու համար, ԻԻՀ ԶՈւ-ի կողմից վճռական և հաշվարկված պատասխանի է արժանացել քառասունութ ժամից պակաս ժամանակահատվածում։
Այս գործողության ընթացքում Իրանի պաշտպանական ուժերը չեզոքացրին սկզբնական ցնցումը՝ բարձր կառուցվածքային ճկունությամբ և հրամանատարների արագ փոխարինմամբ, և արագորեն վերականգնեցին նախաձեռնությունը՝ կիրառելով տարբեր մարտավարություններ և առաջադեմ ԱԹՍ-ներ։
Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ներթափանցել են կարևոր թիրախների վրա, ինչը լուրջ կասկածի տակ է դնում թշնամու պաշտպանական համակարգերի ենթադրյալ արդյունավետությունը։
Իրանի ժողովրդի ազգային միասնությունը և դիվերսիոն գործողություններին դիմակայելու հարցում բարձր զգոնությունը, նույնպես վճռորոշ դեր խաղացին թշնամու դավադրությունները խափանելու գործում։
Այս ռազմավարական հաղթանակը ցույց է տալիս, որ ԻԻՀ իր կառուցվածքային խորությամբ և բարձր դիմադրողականությամբ, ունակ է դիմադրել նույնիսկ ամենաբարդ ռազմական սցենարներին և պահպանել իր նախաձեռնությունը։