ՀՀ դեսպանը ընդգծել է Թեհրան-Երևան հարաբերությունների կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i238068-ՀՀ_դեսպանը_ընդգծել_է_Թեհրան_Երևան_հարաբերությունների_կարևորությունը
Ընդգծելով Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը, Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Երկու երկրները բազմիցս ապացուցել են իրենց բարեկամությունն ու փոխվստահությունը և ներկայացրել են կառուցողական և կայուն համագործակցության մոդել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2025 13:48 Asia/Tehran
  • ՀՀ դեսպանը ընդգծել է Թեհրան-Երևան հարաբերությունների կարևորությունը

Ընդգծելով Իրանի հետ հարաբերությունների կարևորությունը, Թեհրանում ՀՀ դեսպանն ասել է. «Երկու երկրները բազմիցս ապացուցել են իրենց բարեկամությունն ու փոխվստահությունը և ներկայացրել են կառուցողական և կայուն համագործակցության մոդել»:

ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում մասնավորապես ասել է. «Մեզ համար անկախությունը միայն քաղաքական իրադարձություն չէ, այն պատմական հիշողության հաղթանակի, կայունության և մի ամբողջ ժողովրդի հավատքի խորհրդանիշն է, որը դարերի ընթացքում միշտ ազատության կոչ է հնչեցրել: Անկախությունը պատմության խորքից բխող ժողովրդի ձայնի արձագանքն է: Գոյություն ունենք, ազատ ենք և մենք ենք որոշում մեր ճակատագիրը»։

Նա ընդգծեց. «Այս 34 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն անցել է դժվարին և փորձությունների ուղով։ Այս մարտահրավերներով լի ճանապարհին մենք ստեղծել ենք մի պետություն, որը, չնայած բոլոր դժվարություններին, միշտ հավատարիմ է մնացել իր հիմնարար արժեքներին՝ ազատությանը, խաղաղությանը և օրենքի գերակայությանը։ Այսօր մեր երկիրը կանգնած է նոր իրողությունների և նոր հնարավորությունների առջև»։

Թեհրանում ՀՀ դեսպանը նաև նշեց. «Անկասկած, ՀՀ և ԻԻՀ միջև հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն: Երկու ազգերը դարավոր պատմության ընթացքում միմյանց հետ կիսել են երկարամյա բարեկամություն, փոխադարձ հարգանք և անկեղծ վստահություն: Մենք ոչ միայն աշխարհագրական հարևաններ ենք, այլև մշակույթով, արժեքներով և հոգևորությամբ գործընկերներներ»:

Հակոբյանը հավելեց. «Այսօր, այս նույն արժեքներով հենված, երկու երկրների միջև հարաբերությունները ընդգրկում են լայն շրջանակի ոլորտներ՝ քաղաքական երկխոսությունից մինչև տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր, ինչպես նաև էներգետիկ համագործակցությունից մինչև կրթական և մշակութային փոխանակումներ»։

Հայ դիվանագետը նշել է. «Երկու երկրների ղեկավարների բարձր քաղաքական ազատության շնորհիվ մեր երկկողմ հարաբերությունները ամեն տարի բացում են նոր հորիզոններ և բերում նոր նվաճումներ: Շատ համատեղ նախագծեր արդյունք են տվել, և երկու երկրները բազմիցս ապացուցել են իրենց բարեկամությունն ու փոխվստահությունը և ապահովել են կառուցողական և կայուն համագործակցության մոդել»:

Նա իր խոսքերը եզրափակելով ասաց. «Այս տարի մենք նաև ականատես եղանք տարբեր ոլորտներում նոր շփումների և նախաձեռնությունների, որոնք վկայում են երկու երկրների միջև համագործակցության դինամիզմի և պայծառ հեռանկարների մասին»։