Մեծանում է Իրանի վերականգնվող էներգիայի հզորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i238210-Մեծանում_է_Իրանի_վերականգնվող_էներգիայի_հզորությունը
Իրանում ամեն շաբաթ ստեղծվում է առնվազն 100 մեգավատ նոր վերականգնվող էներգիայի հզորություն։
(last modified 2025-10-18T14:44:41+00:00 )
Հոկտեմբեր 18, 2025 18:14 Asia/Tehran
  • Մեծանում է Իրանի վերականգնվող էներգիայի հզորությունը

Իրանում ամեն շաբաթ ստեղծվում է առնվազն 100 մեգավատ նոր վերականգնվող էներգիայի հզորություն։

Pars Today- Իրանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության կազմակերպության փոխղեկավարը հայտարարել է, որ ամեն շաբաթ Իրանի էլեկտրացանցի հզորությանը ավելանում է վերականգնվող էներգիայից ստացված 100-ից 150 մեգավատ էլեկտրաէներգիա։

Իրանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության կազմակերպության փոխղեկավար Ալիռեզա Փարանդե Մոթլաղը հինգշաբթի օրը հայտարարել է. «Իրանի վերականգնվող էներգիայի կայանների հզորությունը գերազանցել է 2300 մեգավատտը, և այդ հզորության ավելի քան 60 տոկոսը կապված է արևային էլեկտրակայանների, իսկ ավելի քան 370 մեգավատը՝ քամու էներգիայի կայանների հետ, որոնք կարևոր դեր են խաղում երկիրը հուսալի և կայուն էլեկտրաէներգիայով ապահովելու գործում»։

Ըստ Pars Today-ի, Փարանդե Մոթլաղը հավելել է. «Մշակված ծրագրերի համաձայն՝ նոր վերականգնվող էներգիայի կայաններից ամեն շաբաթ կարտադրվի 100-ից 150 մեգավատ էլեկտրաէներգիա»։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ հինգ ամսից էլ պակաս ժամանակահատվածում 40 մեգավատ հզորությամբ որոշ էլեկտրակայաններ կառուցվել և տեղադրվել են որոշ շինօբյեկտներում։

Օգոստոսին Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհսեն Թարզթալաբը հայտնել էր վերականգնվող էներգիայի հզորությունը մինչև 7000 մեգավատ հասցնելու ծրագրի մասին։