Կառավարության խոսնակ. Անվտանգության խորհրդում որոշում չի կայացվել չեղարկված բանաձևերը վերականգնելու վերաբերյալ
Իրանի Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին նշել է, որ Անվտանգության խորհուրդը որևէ որոշում չի կայացրել Իրանի նկատմամբ չեղարկված բանաձևերը վերականգնելու վերաբերյալ։
Իր շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարելով, որ 2231 բանաձևի ժամկետը լրացել է, և Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի տեսանկյունից փաստորեն այս հարցը շարունակելու իմաստ չկա, Իրանի կառավարության խոսնակը նշել է. -«Անվտանգության խորհրդի մակարդակով դեռևս որոշում չի կայացվել չեղարկված բանաձևերը վերականգնելու վերաբերյալ»։
Նա հավելել է, որ միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը դեմ է միակողմանիության մոտեցմանը, և սկզբունքորեն, միջազգային հանրությունը չպետք է թույլ տա սակավաթիվ երկրների, որոնցից մի քանիսը նույնիսկ անհրաժեշտ իրավասություն չունեն, միջամտել այնպիսի հարցերի, որոնք կարող են վնասել համաշխարհային խաղաղությանը և կասկածի տակ դնել միջազգային կազմակերպությունների արժանապատվությունը, և ձեռնարկել կողմնակալ ու քաղաքականապես չարաշահող գործողություններ։