Իրանի աճող դերն ահաբեկչության դեմ պայքարում
Իրանում կանցկացվեն ՇՀԿ համատեղ հակաահաբեկչական վարժանքներ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի տնօրեն Օլարբեկ Շարշեևը հայտարարել է, որ կազմակերպության անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական վարժանքները նախատեսվում է անցկացնել Իրանում՝ դեկտեմբերի 4-ին:
«Սահանդ-Հակաահաբեկչություն-2025» անունով վարժանքները կանցկացվեն Թավրիզ քաղաքի մոտակայքում:
Շարշեևը հավելել է. «Հրավերները և ծրագիրն առաջիկայում կուղարկվեն վարժանքների մասնակիցներին և դիտորդներին»:
ՇՀԿ անդամներ են Իրանը, Ռուսաստանը, Բելառուսը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է բազմակողմ անվտանգության, տնտեսական և քաղաքական համագործակցության համար: Այն հիմնադրվել է 1996 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդների կողմից՝ ահաբեկչության և միջազգային հանցագործության դեմ պայքարի նպատակով: Կարճ ժամանակ անց կազմակերպությանը միացավ Ուզբեկստանը, և կազմակերպությունը պաշտոնապես վերանվանվեց «Շանհայի համագործակցության կազմակերպություն»: Կազմակերպությանը, որը սկզբում համարվում էր Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ազդեցության դեմ վահան․ 2017թ․ միացան Հնդկաստանն ու Պակիստանը, 2023 թվականին՝ Իրանը, իսկ 2024 թ․ Բելառուսին։ Լառույցի գործունեության շրջանակը աստիճանաբար ընդլայնվել է:
ՇՀԿ-ն ձևավորվել է անվտանգային նպատակներով, հիմնականում ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցագործության և թմրանյութերի դեմ պայքարի նպատակով, հաշվի առնելով նման գործունեության աճի հեռանկարը անդամ պետությունների տարածքներում՝ Ռուսաստանից մինչև Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան:
Եվ այսօր, Իրանի անդամակցությամբ, որը հյուրընկալելու է հակաահաբեկչական վարժանքները, երկրի դերն այս ոլորտում կդառնա ավելի ակնառու: Թեհրանը կարող է կազմակերպության անդամ պետություններին տրամադրել իր արժեքավոր փորձը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում։
Ահաբեկչությունը ժամանակակից աշխարհի հիմնական անվտանգության մարտահրավերներից մեկն է, որը սպառնում է ոչ միայն մարդկային կյանքին, այլև ազդում է երկրների քաղաքական և տնտեսական կայունության վրա: Իրանը, որպես զգայուն աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկիր, միշտ ենթարկվել է ահաբեկչական սպառնալիքների և միևնույն ժամանակ փորձել է դիմակայել այս երևույթին։
Իրանն Արևմտյան Ասիայում ահաբեկչության դեմ պայքարի հիմնական դերակատարներից է և կարևոր դեր է խաղացել ահաբեկչության դեմ պայքարում՝ ռազմական, դիվանագիտական և հետախուզական միջոցառումների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում բազմակողմ ռազմավարությունների կիրառման միջոցով: Չնայած այս պայքարի ճանապարհին կան մարտահրավերներ, ահաբեկչական սպառնալիքների նվազեցման և տարածաշրջանային ու ազգային անվտանգության պահպանման գործում Իրանի գործողությունները նշանակալի և արդյունավետ են եղել։
Վերջին տարիներին Իրանմ ակտիվ դեր է խաղացել ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Իրաքի և Սիրիայի օրինական կառավարություններին աջակցելը, ռազմական խորհրդականներ ուղարկելը և տարածաշրջանային երկրների հետ հետախուզության ոլորտում համագործակցությունը Իրանի կարևոր գործողություններից են այս առումով։
Տարածաշրջանային մակարդակում, Իրանը եղել է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջատար։ Իսկ Սիրիայում, ապա Իրաքում ահաբեկչական խմբավորումների ձևավորումից և ահաբեկչական գործողությունների իրականացումից հետո լայնորեն համագործակցել է այս երկու երկրների կառավարությունների հետ՝ թաքֆիրական ահաբեկիչների դեմ պայքարի և ոչնչացման հարցում: Այս միջոցառումները ոչ միայն նպաստել են տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների նվազեցմանը, այլև կանխել են անապահովության տարածումն Իրանի սահմանների մոտ։
Իրանը նաև ջանքեր է գործադրել միջազգային ասպարեզում ահաբեկչության դեմ պայքարելու համար: Այս համագործակցության օրինակ է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1373 բանաձևին աջակցելը: Իրանը նաև ակտիվ է եղել անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող տարածաշրջանային և միջազգային հանդիպումներում և ընդգծել է ահաբեկչության սահմանման հարցում կրկնակի չափանիշներին դիմակայելու անհրաժեշտությունը։
Ահաբեկչության դեմ պայքարն անմիջական ազդեցություն է ունեցել Իրանի ազգային անվտանգության վրա: Այս պայքարի արդյունքներից են եղել սահմանային սպառնալիքների նվազեցումը, պաշտպանական կարողությունների մեծացումը և ներքին համախմբվածության ամրապնդումը: Իրանը նաև կարողացել է բարձրացնել իր պատրաստվածությունը հնարավոր սպառնալիքների դեմ՝ ամրապնդելով իր անվտանգության և հետախուզության ինստիտուտները: Եվ այսօր, ՇՀԿ հակաահաբեկչական վարժանքների Իրանում անցկացմամբ, ևս մեկ քայլ կարվի Ասիայում և Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) տարածքում տարածաշրջանային մակարդակով անվտանգություն ստեղծելու ուղղությամբ: