Բաղայի. ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցության մասին G7-ի պահանջը միջամտողական է
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Կանադայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման եզրափակիչ հայտարարության մեջ Իրանի վերաբերյալ հնչեցված պնդումներն անհիմն են, անպատասխանատու և մերժված։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսմայիլ Բաղային նշել է, որ G7 անդամ պետությունների անպատասխանատու դիրքորոշման կրկնությունը, որոնք հաստատել են Եվրոեռյակի և ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի վեճերի լուծման մեխանիզմի գործարկումը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերը վերականգնելու նպատակով, միջազգային մակարդակով անօրինական գործողություն է։
Բաղային նշել է, որ G7-ի այս դիրքորոշումը ոչ մի կերպ չի արդարացնում Եվրոեռյակի երկրների և ԱՄՆ-ի գործողությունների անօրինական և անհիմն բնույթը։ Հիշեցնելով Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան և Իսլամական Հանրապետության խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումը, Բաղային հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցության մասին G7-ի պահանջը միջամտողական է։
Նա նշել է․ «Ըստ էության, Միացյալ Նահանգներն է ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը՝ ՀԳՀԾ-ից անօրինական և միակողմանի դուրս գալու և Իրանի վրա հարձակման պատճառով։ Իսկ Եվրոեռյակն ԱՄՆ-ին հնազանդվելու և իր պարտավորությունները չկատարելու պատճառով, ոչ միայն կոպտորեն խախտել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորություններն, այլև ակնհայտ չարամտությամբ անտեսել է դիվանագիտությունը առաջ մղելու համար Իրանի բոլոր նախաձեռնություններն ու ջանքերը»։
Բաղային հավելել է, որ Պաղեստինի հարցի վերաբերյալ G7-ի դիրքորոշումն անպատասխանատու է և հակասում է ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու և ցեղասպանությունը կանխելու միջազգային պարտավորություններին։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը մերժել է Ուկրաինայի պատերազմում Իարնի վերաբերյալ G7-ի անպատասխանատու պնդումները և նշել Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումն այս հարցում, որը պատերազմի դեմ է և հակամարտությունը համապատասխան կողմերի միջև երկխոսության և դիվանագիտական բանակցությունների միջոցով դադարեցնելու անհրաժեշտությունը։
Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ կերպ չի միջամտել ուկրաինական հակամարտությանը»։