Իրանի մաքսային ծառայության պետը հանդիպել է իրանցի գործարարների հետ
Իրանի էկոնոմիկայի փոխնախարար և մաքսային ծառայության պետ Ֆորուդ Ասգարին, Երևան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարների հետ, և ներկայացրել երկու երկրների միջև առևտրի զարգացման համար մաքսային ծառայության վերջին հնարավորությունները։
Անդրադառնալով «Լիազորված տնտեսական օպերատորներ» ծրագրին՝ Ասգարին նշել է, որ Իրանի մաքսային ծառայությունը լայն հնարավորություններ է առաջարկում ընթացակարգերը արագացնելու և առևտուրը հեշտացնելու համար։
Նա նաև հայտարարել է Հայաստանի մաքսային ծառայության հետ վերջերս կնքված համաձայնագրերի մասին և ընդգծել, որ երկու երկրներն իրականացնում են համատեղ ծրագիր՝ Նորդուզ-Մոգրե սահմանին առևտրի ծավալը մեծացնելու և ուղևորների և բեռնատարների տեղաշարժը դյուրացնելու համար։
Իրանցի գործարարները խոսել են իրենց խնդիրների, այդ թվում՝ մաքսային ծառայության աշխատանքային ժամերի ավելացման անհրաժեշտության, անցման քարտերի ժամկետի երկարացման և, զբոսաշրջիկների համար ենթակառուցվածքների ու համապատասխան հնարավորությունների զարգացումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի մաքսային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ։