«Քիշ Էքսպո 2025» միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են ավելի քան 40 երկրների ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/iran-i240222-Քիշ_Էքսպո_2025_միջազգային_ցուցահանդեսում_ներկայացվել_են_ավելի_քան_40_երկրների_ձեռքբերումները
Ավելի քան 40 երկրների տնտեսական գործիչների լայնածավալ ներկայությամբ մեկնարկել է «Քիշ Էքսպո 2025» միջազգային ցուցահանդեսը։ Այս ցուցահանդեսը վկայում է, որ Քիշ կղզին դարձել է տարածաշրջանային և միջտարածաշրջանային տնտեսական փոխազդեցությունների առանցքներից մեկը։
(last modified 2025-12-10T12:11:09+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 15:41 Asia/Tehran

Ավելի քան 40 երկրների տնտեսական գործիչների լայնածավալ ներկայությամբ մեկնարկել է «Քիշ Էքսպո 2025» միջազգային ցուցահանդեսը։ Այս ցուցահանդեսը վկայում է, որ Քիշ կղզին դարձել է տարածաշրջանային և միջտարածաշրջանային տնտեսական փոխազդեցությունների առանցքներից մեկը։

Ցուցահանդեսին մոտ 300 տեղական և արտասահմանյան ընկերություններ ներկայացրել են իրենց նորագույն տեխնոլոգիաները, ծառայությունները և նվաճումները։ Դիտորդների կարծիքով, մասնակցիների նման թիվը վկայում է Իրանի շուկայի գրավչության աճի և արտաքին սահմանափակումների ազդեցության նվազման մասին։ 
Ցուցահանդեսի գործադիր քարտուղար Մոհամմադ Ռեզա Ղադերին միջոցառումը բնութագրել է որպես երկրի տնտեսական ներուժը ներկայացնելու և նոր ներդրումներ ներգրավելու հարթակ: Նրա կարծիքով՝ տարբեր մայրցամաքներից գործարարների ներկայությունը նոր հնարավորություններ կստեղծի կայուն համագործակցության և գործարար կապերի ձևավորման համար, հատկապես այն ժամանակ, երբ Իրանի տնտեսությունն  առավելքան երբևէ շարժվում է  միջազգային փոխազդեցությունների ամրապնդման ուղղությամբ:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 13-ը, ինչը կդառնա քննարկումների, նոր համաձայնագրերի ստորագրման և համատեղ կարողությունների ուսումնասիրման հնարավորություն: 
«Քիշ Էքսպո 2014»-ում ընկերությունների նման թիվը ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ Իրանին մեկուսացնելու և  ճնշման ԱՄՆ-ի քաղաքականությունը ոչ միայն ձախողվել է, այլև ընդլայնվում են նոր գործընկերների հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները: