Մազանդարան նահանգը՝ Իրանի տնտեսական դիվանագիտության առաջնագիծը երկրի հյուսիսում
https://parstoday.ir/hy/news/iran-i240346-Մազանդարան_նահանգը_Իրանի_տնտեսական_դիվանագիտության_առաջնագիծը_երկրի_հյուսիսում
Իրանի Մազանդարան նահանգը, հենվելով իր աշխարհագրական, տարանցիկ և արտադրական կարողությունների վրա, դառնում է Իրանի տնտեսական դիվանագիտության առաջնագիծը երկրի հյուսիսում և Եվրասիական տարածաշրջանում։
(last modified 2025-12-13T13:39:02+00:00 )
Դեկտեմբեր 13, 2025 17:09 Asia/Tehran
  • Մազանդարան նահանգը՝ Իրանի տնտեսական դիվանագիտության առաջնագիծը երկրի հյուսիսում

Իրանի Մազանդարան նահանգը, հենվելով իր աշխարհագրական, տարանցիկ և արտադրական կարողությունների վրա, դառնում է Իրանի տնտեսական դիվանագիտության առաջնագիծը երկրի հյուսիսում և Եվրասիական տարածաշրջանում։

Իրանի Արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության գծով փոխնախարարի վերջերս այս նահանգ կատարած այցը նշանավորում է այս երկրի կառավարության վճռականությունը՝ ակտիվացնելու Մազանդարանի անտեսված կարողությունները և վերացնելու արտադրության ու արտահանման խոչընդոտները։

Այս համատեքստում Ամիրաբադ նավահանգիստը, որպես Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստ, առանցքային դեր է խաղում։  Երկրի հյուսիսային նավահանգիստների բեռնման և բեռնաթափման ծավալների կեսից ավելին իրականացվում է 10 միլիոն տոննա անվանական ներուժով այս նավահանգիստում։ Այն դարձել է հացահատիկի և անասնապահական միջոցների ներմուծման կենտրոն,ինչպես նաև Իրանի արտահանման դարպաս դեպի ԱՊՀ երկրների և Եվրասիայի 300 միլիոնանոց շուկա։ Այս նավահանգստի միացումը հինգ միջազգային երկաթուղային միջանցքներին էլ ավելի է ամրապնդել Մազանդարանի տարանցիկ դիրքը։

Լոգիստիկայի հետ մեկտեղ, նահանգի արտահանման վրա կենտրոնացած գյուղատնտեսական և արտադրական կարողությունները, մասնավորապես անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի ոլորտներում, այս վերափոխման հիմքերն են։ Հավի մսի տարեկան բարձր արտադրությունը և հազարավոր արտադրական կենտրոնների առկայությունը հնարավորություն են տվել, ներքին շուկան բավարարելուց բացի, անցնել նպատակային արտահանման։

Այս բոլոր գործոնների շնորհիվ Մազանդարանը տնտեսական թռիչքի եզրին է, ինչը կարող է հանգեցնել ոչ նավթային ապրանքների արտահանման աճի, աշխատատեղերի ստեղծման և տարածաշրջանային առևտրում Իրանի դիրքի բարելավման։