Իրանն ու Ղազախստանը նպատակ են դրել ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 2 միլիարդ դոլարի
-
Ղազախստանի և Իրանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաև և Մասուդ Փեզեշքյան
«Caspian Post» տնտեսական վերլուծական կայքը այսօր՝ շաբաթ հրապարակած հոդվածում անդրադարձել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի վերջերս Ղազախստան կատարած այցին և քննարկել է կարևոր կետեր, մասնավորապես երկու երկրների միջև առևտրի ծավալը 2 միլիարդ դոլարի հասցնելու հարցը։
«Աստանայում կայացած Իրանի և Ղազախստանի առևտրային համատեղ նիստում երկու երկրների նախագահներն ընդգծել են ապրանքաշրջանառության ծավալը մինչև 2 միլիարդ դոլար նպատակը: Այս նպատակը կհետապնդվի տնտեսական հարաբերությունների շարունակական աճի և նախորդ տարվա 340 միլիոն դոլարի համեմատ առևտրի ծավալի բազմակի աճի կանխատեսման համատեքստում», նշված է հոդվածում։
Լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը նշվել է որպես այս իրադարձության հիմնական առանցք: Հաշվի առնելով Ղազախստանի տարանցիկ դիրքը՝ որպես Չինաստանի ու Եվրոպայի միջև առևտրի 85 տոկոսանոց երթուղի, Իրանը ներկայացվել է որպես բազմամոդալ միջանցքների զարգացման գործում հիմնական գործընկեր: Գործառնական նախագծերի թվում են Ակտաու և Կուրիկ նավահանգիստների կապի ամրապնդումը հյուսիսային Իրանի նավահանգիստների հետ, լոգիստիկ տերմինալների զարգացումը և Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղու ընդլայնումը, որոնք մինչև 2030 թվականը կկրկնապատկեն տարանցիկ հզորությունը։
Գյուղատնտեսական ոլորտը նույնպես ճանաչվում է որպես այս համագործակցության շարժիչ ուժ: Որպես Ղազախստանի հացահատիկի հիմնական գնորդներից մեկը՝ Իրանը ականատես է եղել ,որ վերջին տասը ամիսների ընթացքում այս ապրանքի արտահանման աճը կազմել է 280 միլիոն դոլար։ Մշակվում են կաթնամթերքի արտադրության, մանկական սննդի, բուսական յուղի և թռչնաբուծության ոլորտներում համատեղ ներդրումային նախագծեր։
Լոգիստիկայի, գյուղատնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմամբ՝ ապրանքաշրջանառության ծավալը 2 միլիարդ դոլարի հասցնելը և երկու երկրների տարածաշրջանային դիրքի ամրապնդումը գնահատվում են իրագործելի: