«Աֆղանստանի հարևան երկրները» թեմայով հանդիպումը. Արաղչին ընդգծել է միջտարածաշրջանային լուծումների ձախողումը
Թեհրանում Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի և Միջին Ասիայի հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած «Աֆղանստանի հարևան երկրներ» թեմայով հատուկ հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է ներմուծված տարբերակների և միջտարածաշրջանային լուծումների ձախողումը։
Բացման հանդիսության ժամանակ, Աբբաս Արաղչին Աֆղանստանի կայունությունն ու զարգացումը համարել է ռազմավարական հրամայական ամբողջ տարածաշրջանի համար և նշել, որ հարևանների ընդհանուր ապագան կապված է այս երկրի ճակատագրի հետ։
Երկու տասնամյակ ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության և 2021 թվականին Աֆղանստանից շտապ դուրս գալու փորձին հղում անելով՝ նա եզրակացրել է, որ ոչ մի միջտարածաշրջանային լուծում ի վիճակի չէ լուծել տարածաշրջանի ճգնաժամերը։ Արաղչիի խոսքով՝ միայն անվտանգության վրա կենտրոնանալը և Աֆղանստանի սոցիալական կառուցվածքն անտեսելը հանգեցրել է ձախողման։ Ի տարբերություն դրա, հարևանների առանցքայնությամբ լուծումներն ավելի մեծ կարողություն ունեն ապահովելու կայուն զարգացում և անվտանգություն։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Թեհրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանային համատեքստում Աֆղանստանի ինտեգրման անհրաժեշտության վերաբերյալ և նշել, որ հարևանները ամենաբնական և հուսալի լուծումն են։ Նա տարածաշրջանային ինտեգրման ամրապնդումը համարել է կոլեկտիվ անվտանգության ամրապնդման և արտաքին միջամտության վերահսկման գործոն։ Արաղչին եզրափակել է իր ելույթը՝ կոչ անելով ստեղծել Աֆղանստանի շուրջ համագործակցության համակարգված և կայուն շրջանակ, որը հիմնված կլինի կոլեկտիվ շահերի և համատեղ անվտանգության վրա։ Հանդիպումը տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ Իրանի կողմից շարունակվող խորհրդակցությունների մի մասն է։