Իրանի ոչ նավթային արտաքին առևտուրը հասել է 76.5 միլիարդ դոլարի
Pars Today - Իրանի մաքսային ծառայության վերջին վիճակագրության համաձայն՝ վերջին 8 ամիսների ընթացքում ոչ նավթային արտաքին առևտուրը հասել է ավելի քան 76.5 միլիարդ դոլարի։
Իրանի մաքսային ծառայությունը երկուշաբթի օրը հրապարակված մի զեկույցում հայտարարել է. «Վերջին 8 ամիսների ընթացքում Իրանի արտաքին առևտուրը հասել է 131 միլիոն 54 հազար տոննայի և կազմել 76 միլիարդ 537 միլիոն դոլար»: Pars Today-ի տվյալներով՝ արտաքին առևտրի այս ծավալը քաշի առումով աճել է 1.53 տոկոսով»:
Հաշվետվությունը հավելում է. «Այս ժամանակահատվածում տարբեր երկրներ է արտահանվել 105 միլիոն 231 հազար տոննա տարբեր ապրանքներ՝ 36 միլիարդ 997 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 1.17 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»։
Այս զեկույցի համաձայն՝ անցած 8 ամիսների ընթացքում Իրան է ներմուծվել 25 միլիոն 823 հազար տոննա ապրանք՝ 39 միլիարդ 540 միլիոն դոլար արժողությամբ։