Ծովակալ Իրանի. Թշնամին պետք է ցանկացած պահի սպասի նոր անակնկալի
https://parstoday.ir/hy/news/iran-i240484-Ծովակալ_Իրանի._Թշնամին_պետք_է_ցանկացած_պահի_սպասի_նոր_անակնկալի
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Թշնամին միշտ երկմտանքի և թույլ վիճակի մեջ է և պետք է ցանկացած պահի սպասի նոր անակնկալի»։
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 06:55 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Թշնամին պետք է ցանկացած պահի սպասի նոր անակնկալի

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Թշնամին միշտ երկմտանքի և թույլ վիճակի մեջ է և պետք է ցանկացած պահի սպասի նոր անակնկալի»։

Հարցազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին, անդրադառնալով 12-օրյա Սրբազան պաշտպանության ժամանակ այդ ուժերի գործողություններին, ասել է. «Այս 12 օրերի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը լիակատար պատրաստության մեջ էին»։ Նշելով, որ այս ուժն ունի բազմաթիվ հնարավորություններ և կարողություններ, որոնցից ոչ բոլորն են մինչ օրս բացահայտվել,  ծովակալ Իրանին ասել է. «Մենք շատ դասեր ենք քաղել այս պարտադրված պատերազմի փորձից և ապագա սպառնալիքներին դիմակայելու համար ավելի շատ կենտրոնանում ենք պատրաստվածության մակարդակի բարձրացման, մասնագիտացված պատրաստության զարգացման և նոր համակարգերով ու տեխնոլոգիաներով հագեցման վրա»։