Թեհրանում Ուզբեկստանի դեսպան․ Իրանի հետ մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են
https://parstoday.ir/hy/news/iran-i240542-Թեհրանում_Ուզբեկստանի_դեսպան_Իրանի_հետ_մեր_հարաբերություններն_ամենաբարձր_մակարդակի_վրա_են
Pars Today- Իրանում Ուզբեկստանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի հետ իր երկրի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են։
(last modified 2025-12-18T12:51:59+00:00 )
Դեկտեմբեր 18, 2025 16:21 Asia/Tehran
  • Իրանում Ուզբեկստանի դեսպան Ֆարիդեդին Նասիրիևը՝ Գորգանում կայացած էթնիկ մշակույթների 17-րդ միջազգային փառատոնում
    Իրանում Ուզբեկստանի դեսպան Ֆարիդեդին Նասիրիևը՝ Գորգանում կայացած էթնիկ մշակույթների 17-րդ միջազգային փառատոնում

Pars Today- Իրանում Ուզբեկստանի դեսպանը հայտարարել է, որ Իրանի հետ իր երկրի հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են։


Pars Today-ի փոխանցմամբ՝ Ֆարիդեդին Նասիրիևը չորեքշաբթի երեկոյան՝ Իրանի հյուսիսում գտնվող Գորգան քաղաքում անցկացվող էթնիկ մշակույթների 17-րդ միջազգային փառատոնի երկրորդ օրն ասել է. «Թեհրանի և Տաշքենդի միջև դիվանագիտական և քաղաքական հարաբերությունները գտնվում են համագործակցության ամենաբարձր մակարդակի վրա, և մենք ձգտում ենք պահպանել այդ հարաբերությունները, ինչպես նաև խթանել երկու երկրների միջև մշակութային, առևտրային և տնտեսական համագործակցությունը»։
Նա հավելել է. «Այս փառատոնին ներկա են 21 ուզբեկ երաժիշտներ՝մասնակիցների մշակութային երեկոն ապահովելու համար»։
Դեսպանը հավելել է․ «2025 թվականը համարվում է պատմական և կարևոր տարի Ուզբեկստանի համար, քանի որ Իրանի հետ համատեղ համագործակցությունը այս տարի հասել է իր ամենաբարձր մակարդակին դիվանագիտության և քաղաքականության ոլորտում։ Իրանն ու Ուզբեկստանն ունեն խորը մշակութային և պատմական նմանություններ և կապեր, ինչը հիմք է հանդիսացել երկկողմ համագործակցության զարգացման համար»։
Նասիրիևն ընդգծել է տնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը և նշել. «Մենք փորձում ենք ընդլայնել  առևտրատնտեսական հարաբերություններն Իրանի հետ՝ դիվանագիտական և քաղաքական հարաբերություններից բացի»։
Նրա ոսքով. «Զբոսաշրջության զարգացումը Ուզբեկստանի հիմնական առաջնահերթություններից մեկն է»։
Էթնիկ մշակույթների 17-րդ միջազգային փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 19-ը։