Իրանի խորհրդարանը արձագանքել է Բրիտանիայի վերջին պնդումներին՝ կապված Իրանին վերագրվող անվտանգային սպառնալիքների հետ
-
Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ՝ Մանուչեհր Մոթաքի
Ի պատասխան Բրիտանյայի խորհրդարանի վերջին պնդումներին ԻԻՀ–ին վերագրվող անվտանգային սպառնալիքների մասին, Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որդեգրելով խիստ դիրքորոշում, Լոնդոնի այս մոտեցումը համարել են միջամտության և գաղութատիրության պատմական քաղաքականության շարունակությունը։
Ըստ Pars today-ի, Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մանուչեհր Մոթաքին ընդգծել է, որ Բրիտանիան իր պատմության ընթացքում, բացի ազգերի ճնշումից, թալանից և գաղութատիրությունից, այլ անցյալ չունի և ընդհանրապես ուրիշ երկրների անվտանգությունը դատելու դիրքում չէ։ Հիշեցնելով Լոնդոնի դերը Իրաքի պատերազմում և նրա աջակցությունը Ջորջ Բուշի վարչակազմին կեղծ փաստարկներրի հիման վրա, նա այս պնդումները համարեց բարոյական և իրավական հավաստիությունից զուրկ։
Այս կապակցությամբ, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի միուս անդամ Յաղուբ Ռեզա Զադեն Բրիտանյաի կողմից Իրանի դեմ մեղադրանքներ տարածելը համարեց փորձ ԱՄՆ–ի գոհունակությունը գրավելու ուղղությամբ՝ նշելով, որ Լոնդոնը մեղսակից է Վաշինգտոնի հանցագործություններում՝ տարածաշրջանում անապահովություն ստեղծելու և պատերազմ հրահրելու համար։
Իրանի Խորհրդարան Ներքին գործերի և խորհուրդների հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոքարն էլ հակաիրանական հաղորդագրությունների արմատը համարեց Բրիտանյաի քաղաքական կառուցվածքում սիոնիստական լոբիի ազդեցությունը՝ հավելելով, որ այս հակաքարոզչությունը արևմուտքի անկարողության նշան է Իսլամական Հանրապետությանը դիմակայելու հարցում։
Այս դիրքորոշումների մեկ այլ հատվածում խորհրդարանի պատգամավորները արձագանքել են ԱՄԷ–ի պնդումներին կապված Իրանի երեք կղզիների հետ։
Ընդգծելով, որ Բումուսայի, Մեծ և Փոքր Թունբի նկատմամբ Իրանի սեփականության իրավունքն անվիճելի է, Ֆադահոսեյն Մալեքին և Մոհամմադ Մոթամեդիզադեն զգուշացրել են, որ Թեհրանը չի գնա զիջումների իր տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, և որ ցանկացած արտաքին սադրանք կվտանգի տարածաշրջանի անվտանգությունը։