Արաղչի. Իրանը չի մերժել օրինական իրավունքների հարգման վրա հիմնված բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i240624-Արաղչի._Իրանը_չի_մերժել_օրինական_իրավունքների_հարգման_վրա_հիմնված_բանակցությունները
Pars Today - Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի մերժել ժողովրդի օրինական իրավունքների և օրինական շահերի հարգման վրա հիմնված բանակցությունները։
(last modified 2025-12-20T14:00:40+00:00 )
Դեկտեմբեր 20, 2025 17:30 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը
    Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը

Pars Today - Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը երբեք չի մերժել ժողովրդի օրինական իրավունքների և օրինական շահերի հարգման վրա հիմնված բանակցությունները։

Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերի հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին քննադատել է երեք եվրոպական երկրների անպատասխանատու մոտեցումը Իրանի  միջուկային հարցի նկատմամբ և մերժել է ցանկացած պարտադրված և միակողմանի բանակցություն։

Բրիտանիայի արտգործնախարարը ևս ընդգծել է Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու իր երկրի դիրքորոշումը։ Իրանի և  Բրիտանիայի արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել հյուպատոսական հարցերի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ և կարևորել են խորհրդակցությունների շարունակումը՝ փոխըմբռնումն ամրապնդելու համար։