«Մաարիվ». Ադրբեջանի նավթը ազդեցություն ունի Իսրայելի քաղաքական որոշումների վրա
https://parstoday.ir/hy/news/world-i247970-Մաարիվ_._Ադրբեջանի_նավթը_ազդեցություն_ունի_Իսրայելի_քաղաքական_որոշումների_վրա
Իսրայելական «Մաարիվ» թերթը գրում է, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի ավելի քան 40 տոկոսը, և այդ էներգետիկ կախվածությունը ազդեցություն է ունեցել Թել Ավիվի որոշ քաղաքական որոշումների վրա։ Թերթի պնդմամբ՝ Բաքվի ճնշումների հետևանքով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը հաջողություն չի ունեցել։
(last modified 2026-07-22T13:35:33+00:00 )
Հուլիս 22, 2026 17:03 Asia/Tehran
  • «Մաարիվ». Ադրբեջանի նավթը ազդեցություն ունի Իսրայելի քաղաքական որոշումների վրա

Իսրայելական «Մաարիվ» թերթը գրում է, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի ավելի քան 40 տոկոսը, և այդ էներգետիկ կախվածությունը ազդեցություն է ունեցել Թել Ավիվի որոշ քաղաքական որոշումների վրա։ Թերթի պնդմամբ՝ Բաքվի ճնշումների հետևանքով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը հաջողություն չի ունեցել։

Tasnim գործակալության հաղորդմամբ՝ «Մաարիվ»-ը գրում է, որ այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը հաստատեց նախագիծը, Ադրբեջանի պաշտոնյաները դիվանագիտական ուղիներով, ինչպես նաև Բաքվի հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների միջոցով, կոչ արեցին արել կանխել նախաձեռնության վերջնական ընդունումը Քնեսեթում։
Հրապարակման համաձայն՝ «Շաս» և «Միացյալ թորայական հուդայականություն» կուսակցությունները, վկայակոչելով Բաքվի հետ ռազմավարական հարաբերությունների կարևորությունը, խոչընդոտել են քվեարկությանը։
Ըստ հրապարակման՝ ադրբեջանական նավթից Իսրայելի կախվածությունը Բաքվին լրացուցիչ լծակ է տվել Թել Ավիվի քաղաքական որոշումների վրա ազդելու համար։ Փորձագետների գնահատմամբ՝ էներգակիրների արտահանումը որպես ազդեցության գործիք օգտագործելը Ադրբեջանի ռազմավարության մի մասն է՝ ուղղված իր քաղաքական գործընկերների աջակցությունը պահպանելուն և Իսրայելի հետ հարաբերություններում տարածաշրջանային նպատակներն առաջ մղելուն։