ԱՄՆ-ն կդադարեցնի Գրին քարտի խաղարկության ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/world-i240572-ԱՄՆ_ն_կդադարեցնի_Գրին_քարտի_խաղարկության_ծրագիրը
ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։
(last modified 2025-12-19T08:49:17+00:00 )
Դեկտեմբեր 19, 2025 12:19 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն կդադարեցնի Գրին քարտի խաղարկության ծրագիրը

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,-գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։

Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ: