Իրանցի կին հետազոտողը շահել է «COMSTECH -2025» հետազոտական դրամաշնորհը
-
Իրանցի հետազոտող դոկտոր Մարիա Բեյհաղին
Իրանական գիտելիքահենք ընկերության հետազոտող և գործադիր տնօրեն դոկտոր Մարիա Բեյհաղին ընտրվել է,որպես «COMSTECH երիտասարդ կանանց հետազոտական դրամաշնորհային ծրագիր-2025» -ի հաղթողներից մեկը: Այս դրամաշնորհը տրամադրվում է Իսլամական երկրների գիտատեխնիկական համագործակցության մշտական կոմիտեի կողմից՝ երիտասարդ կին հետազոտողներին աջակցելու և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների միջև գիտական համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Դոկտոր Բեյհաղին իր հաջողությանը հանգեցրած հետազոտական նվաճման մասին բացատրեց, որ նա նանոտեխնոլոգիայի ոլորտում Ալցհայմերի հիվանդության կանխարգելման և բուժման համար արտադրել է նյութեր: Այս լրացուցիչ նյութերը, որոնք սկզբում առաջարկվել են ծամոնի և կոնֆետի, ապա տարեցների համար նախատեսված օշարակի տեսքով, մշակված են բնական նանոմասնիկների, այդ թվում «ֆենկոլի» և «քվերցետինի» հիման վրա: Այս միացությունները կանխում են վնասակար բետա-ամիլոիդային և տաու սպիտակուցների արտադրությունը՝ թիրախավորելով հիվանդության հետ կապված գեները։
Նա հավելեց, որ 30 Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդների վրա անցկացված կլինիկական փորձարկման արդյունքում այս նյութը զգալիորեն դրական ազդեցություն է ունեցել նեյրոհոգեբանական վարքագծի, քնի որակի վրա և նույնիսկ նվազեցրել է ձեռքերի դողը Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ: Բեյհաղիի խոսքով՝ Ալցհայմերի բուժման գործում իր ազդեցությունից բացի, այս արտադրանքը նաև արդյունավետ է բորբոքումը նվազեցնելու, արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու և իմունային համակարգը ամրապնդելու համար, և կարող է բարձրացնել ստանդարտ բուժումների արդյունավետությունը: