Բաղայի․ Սոմալիի դեմ Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են
https://parstoday.ir/hy/news/iran-i240904-Բաղայի_Սոմալիի_դեմ_Իսրայելի_գործողությունները_միջազգային_իրավունքի_խախտում_են
Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Սոմալիի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2025 06:04 Asia/Tehran
  • Էսմայիլ Բաղայի, Իրանի ԱԳՆ խոսնակ
    Էսմայիլ Բաղայի, Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Սոմալիի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը։

 Էսմայիլ Բաղային նշել է, որ Սոմալիի մասնատման դավադրությունը առաջ մղելու  Սիոնիստական ռեժիմի քայլը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ակնհայտ խախտում է և դատապարտել է այն։ 
Pars Today-ի փոխանցմամբ՝ ընդգծելով Սոմալիի Դաշնային Հանրապետության ազգային ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ, Իրանի սկզբունքային դիրքորոշումը, Բաղային ռեժիմի   քայլը բնութագրել է որպեստարածաշրջանի երկրները անկայունացնելու և Կարմիր ծովի տարածաշրջանում և Աֆրիկյան եղջյուրում անապահովությունը խորացնելու՝ ռեժիմի քաղաքականությանը մասս։
 Աջակցելով Իսլամական համագործակցության կազմակերպության և Աֆրիկյան միության՝ սիոնիստական ռեժիմի գործողությունները դատապարտելու վճռական դիրքորոշմանը, նա կոչ է արել միջազգային հանրությանը վճռական գործողություններ ձեռնարկել օկուպանտ ռեժիմի այս էքսպանսիոնիստական և սպառնալից գործողությունը չեզոքացնելու համար։

Լավրով. Ուկրաինան և նրա կողմնակիցները պատրաստ չեն կառուցողական բանակցությունների 
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը TASS լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է․ «Մենք չենք տեսնում, որ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը և նրա եվրոպացի կողմնակիցները պատրաստ են կառուցողական բանակցությունների»։
Նրա խոսքով․ «Ռեժիմն ահաբեկում է քաղաքացիական բնակչությանը՝ թիրախավորելով մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները և իրականացնելով դիվերսիոն գործողություններ»։ 

Ալ-Հուսի. Ներկայիս դարաշրջանի բռնակալը համաշխարհային սիոնիզմն է 
Եմենի «Անսարալլահ» շարժման առաջնորդ Աբդուլ Մալեք Բադրեդդինը նշել է, որ ներկա դարաշրջանի բռնակալությունը, որը դրսևորվում է հրեաների, համաշխարհային սիոնիզմի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Բրիտանիայի և նրանց վարձկանների ու հետևորդների տեսքով, մարդկության ողջ պատմության մեջ ամենավտանգավորն է։

 Մալայզիա. Պաղեստինյան իդեալներին աջակցելը համընդհանուր պարտականություն է 
Մալայզիայի «Ղոդս» հիմնադրամի գործադիր տնօրեն Շարիֆ Աբու Շամալահը, ընդգծելով պաղեստինյան հարցի համընդհանուրությունը, այս իդեալին աջակցելը համարել է  համընդհանուր պարտականություն և գնահատել Իրանի մարդասիրական ջանքերը՝ պաղեստիցիներին աջակցելու գործում և ընդգծել է մուսուլման ազգերի միջև մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը։

Պաղեստինի կողմնակիցներն ակցիաներ են իրականացրել  Բրիտանիայի առևտրի կենտրոններում  
Ամանորյա գնումների ամենաթեժ շրջանու, երբ Բրիտաննիայի, հատկապես մայրաքաղաքի առևտրի կենտրոնները լի էին մարդկանցով, Սիոնիստական ռեժիմի և այդ ռեժիմը ֆինանսավորող ընկերությունների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները՝ «ազատություն Պաղեստինի համար» և «ամոթ Իսրայելի կողմնակիցներին» կարգախոսներով ակցիայի ժամանակ, կոչ են արել քաղաքացիներին բոյկոտել Սիոնիստական ռեժիմին աջակցող ընկերությունների ապրանքները։