Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ. Մենք չենք նահանջի թշնամու առջև
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խամենեին այսօր՝ շաբաթ, Իրանի դեմ Իսրայելի կողմից պարտադրված 12-օրյա պատերազմի նահատակների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք չենք նահանջի թշնամու առջև։ Մենք, ապավինելով Ամենակարող Աստծուն, հույսը դնելով Բարձրյալի վրա և վստահելով ժողովրդի աջակցությանը, Աստծո կամքով, Աստծո շնորհիվ, թշնամուն ծնկի կբերենք»։

Ի հետևանս Իրանի Իսլամական Հանրապետության դեմ մեդիահակաքարոզչության և հոգեբանական ճնշումների խստացման, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթում ընդգծելով հասարակության զգոնության և ազգային միասնության ամրապդնման անհրաժեշտությունը, թշնամիների «փափուկ պատերազմը» համարեց ներկայիս դիմակայության կարևորագույն դաշտը, պատերազմ,որը նրա խոսքով, հիմնված է խաբեության, ստի,կեղծ լուրերի տարածման և զրպարտության վրա, և դրա հիմնական նպատակն է թուլացնել մարդկանց մարտական ոգին, հուսահատեցնել նրանց և կասկածներ առաջացնել ազգային կարողությունների վերաբերյալ: Անդրադառնալով այս մեթոդի պատմական նախադեպին՝ գերապատիվ առաջնորդը հիշեցրեց, որ ալավիական իշխանության թշնամիները ռազմական ոլորտում ձախողվելուց հետո դիմեցին նույն միջոցների։
Նշելով, որ Իրանի ժողովուրդը միշտ արդյունավետ ներկայություն է ունեցել բոլոր դժվարին ոլորտներում և պատմական հանգրվաններում, հեղափոխության առաջնորդը ժողովրդի մոտիվացիան և դիմադրությունը համարեց չարակամների մտահոգության հիմնական գործոնը: Նրա խոսքով, փափուկ պատերազմի գործիքներից մեկը անկարողության ներարկումն ու երկրի նվաճումների ժխտումն է։ Մոտեցում, որը, եթե ընդունվի, կարող է հող նախապատրաստել ազգային նվաստացման և արտաքին ճնշմանը ենթարկվելու համար: Նա գիտական և տեխնոլոգիական ուշագրավ առաջընթացները, այդ թվում՝ երեք արբանյակների միաժամանակյա արձակումը, ավիատիեզերական, կենսատեխնոլոգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում նվաճումները համարեց երկրի իրական կարողությունների հստակ օրինակներ, որոնք ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում, բայց դիտավորյալ թաքցվում կամ թերագնահատվում են։
Այաթոլլահ Խամենեին Իրանի ժողովրդի ուժը բնութագրեց որպես թշնամուն զսպող գործոն՝ ասելով,որ հենց այս կարողությունները հանգեցրին նրան, որ թշնամին անհաջողությունից հետո խնդրեց դադարեցնել պատերազմը և ուղարկեց հաղորդագրություն՝ կոնֆլիկտից խուսափելու վերաբերյալ, թեև նրա ընդգծմամբ թշնամու խոստումներին չի կարելի վստահել։ Նա տիեզերական նախագծերում աշխատող գիտնականների ցածր տարիքը համարեց երկրի մարդկային ռեսուրսների հսկայական հարստության նշան՝ հավելելով, որ այսօր Ամերիկայի իրական դեմքը բացահայտվել է Իրանի ժողովրդի և աշխարհի հանրային կարծիքի համար։
Հղում անելով 12-օրյա պատերազմի փորձին՝ հեղափոխության առաջնորդը այս ժամանակահատվածը բնութագրեց որպես թշնամուն իրապես ճանաչելու շրջադարձային կետ՝ ասելով, որ նույնիսկ նրանք, ովքեր բանակցությունները լուծում էին համարում, տեսան, որ Ամերիկան պատերազմ էր պլանավորում երկխոսության հետ միաժամանակ։ Զգուշացնելով հոգեբանական պատերազմ հրահրելու և կեղծ լուրեր տարածելու համար թշնամու հսկայական ծախսերի մասին, մեծարգո առաջնորդն այդ ջանքերի հիմնական նպատակը համարեց ազգային միասնության թուլացումը։ Նա ընդգծեց ներքին համախմբվածությունը պահպանելու և հոգեբանական գործողությունների նկատմամբ անտարբեր չլինելու անհրաժեշտությունը։
Իր ելույթի մեկ այլ հատվածում հեղափոխության առաջնորդն անդրադառնալով արտարժույթի շուկայի տատանումներին և շուկայավարողների բողոքի ակցիաներին, բողոքի բուն պատճառն արդարացի համարելով, հստակ գիծ քաշեց բողոքի և անկարգության միջև։ Նա ընդգծեց, որ թշնամու կողմից հրահրված կամ նրա հետ կապված տարրերի կողմից շուկայավարողների պահանջների չարաշահումը անապահովություն ստեղծելու համար բացարձակապես անընդունելի է, և որ երկրի պաշտոնյաները պետք է տարբերակեն ցուցարարներին և անկարգություն հրահրողներին։
Վերջում, Այաթոլլահ Խամենեին, հարգելով նահատակ Սոլեյմանիի և 12-օրյա պատերազմի նահատակների հիշատակը, ընդգծեց հավատքի, ազնվության և գործողության դերը ազգային հզորթյան մեջ և, կարևորելով Աստծուն ապավինելը և ժողովրդի աջակցությանը հենվելը, հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի նահանջի թշնամու առաջ և դիմադրելով կստիպի նրան նահանջել։