Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս. Թրամփը ձգտում է ապակայունացնել Իրանը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Ղոդս» ստորաբաժանման նահատակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ Միացյալ Նահանգների քաղաքականությունը գնահատել է Իրանի դեմ ճնշման և անվտանգության խաթարման ռազմավարությանը համահունչ, և ընդգծել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը Իսլամական Հանրապետության կայունությունն ու անկախությունը խաթարելն է։
Այս հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը ներկայացվել է որպես նահատակ Սոլեյմանիի սպանության հեղինակ, և ապակայունացման ճանապարհով Իրանին հանձնվել պարտադրելու նրա ջանքերը որակվել են որպես ձախողված. ձախողում, որը, ըստ կորպուսի, տեղի է ունեցել իրանական ազգի զգոնության և ներքին համախմբվածության պատճառով։
Ըստ Pars Today-ի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, անդրադառնալով նահատակ Սոլեյմանիի սպանության հետևանքներին, այս գործողությունը համարել է ոչ թե դիմադրության ճանապարհի ավարտ, այլ տարածաշրջանում դրա ընդլայնման և խորացման գործոն։ Հայտարարության մեջ նշվում է, որ նահատակ Սոլեյմանիի դպրոցն ու ուղին հանգեցրել են դիմադրության առանցքում միակուռ և սիներգիկ ճակատի ձևավորմանը և լուրջ մարտահրավեր են նետել տարածաշրջանում Միացյալ Նահանգների նախատեսած կարգերին։ ԻՀՊԿ-ի տեսանկյունից, հակաօկուպացիոն և պաղեստինամետ կարգախոսների տարածումը ամբողջ աշխարհում Ամերիկայի փափուկ և քաղաքական ուժի քայքայման նշան է։
ԻՀՊԿ-ն նաև ընդգծում է, որ ճնշման, ահաբեկչության և սպառնալիքների ռազմավարությունները ոչ միայն չեն թուլացրել Իրանի ժողովրդի կամքը, այլև ամրապնդել են դիմադրությունը և մեծացրել զսպողականության ուժը։, Նշելով զինված ուժերի հավատարմությունը Առաջնորդի և ժողովրդի նկատմամբ, Հայտարարությունը ընդգծում է դիմադրության շարունակությունը Իրանի անկախությունն ու հզորությունը պահպանելու համար։