Քանի՞ ներկայացուցիչ ունեն փոքրամասնություններն Իրանի խորհրդարանում
https://parstoday.ir/hy/news/iran-i241172-Քանի_ներկայացուցիչ_ունեն_փոքրամասնություններն_Իրանի_խորհրդարանում
ԻԻՀ Սահմանադրության համաձայն, կրոնական փոքրամասնությունները հարգվում են օրենքի սահմաններում, ազատ են կատարել իրենց կրոնական արարողությունները և անձնական հարցերում գործել իրենց կրոնի համաձայն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2026 12:28 Asia/Tehran
  • Քանի՞ ներկայացուցիչ ունեն փոքրամասնություններն Իրանի խորհրդարանում

ԻԻՀ Սահմանադրության համաձայն, կրոնական փոքրամասնությունները հարգվում են օրենքի սահմաններում, ազատ են կատարել իրենց կրոնական արարողությունները և անձնական հարցերում գործել իրենց կրոնի համաձայն։


Իրանի 11-րդ խորհրդարանում հյուսիսային իրանահայությանը ներկայացրել է Արա Շահվերդյանը, որը 12-րդ խորհրդարանում ընտրվել է մոտ 80 տոկոս ձայներով։
Ռոբերտ Բիգլարյանը ներկայացրել է Իրանի հարավի հայերին 11-րդ խորհրդարանում։ 12-րդ խորհրդարանում հարավային իրանահայության ներկայացուցիչ է ընտրվել Գեղարդ Մանսուրյանը։
Շարլի Անուե Թեքին, ով  ներկայացնում էր ասորի և քաղդեացի իրանցիներին, ձայների 90 տոկոսով ընտրվել է 12-րդ խորհրդարանի պատգամավոր։
Հրեաները 12-րդ խորհրդարանում իրենց ներկայացուցիչ են ընտրել Հոմայուն Սամեհին, ով ներկա էր նաև 11-րդ խորհրդարանում։
Իրանի զրադաշտական համայնքը 11-րդ խորհրդարանում ներկայացրել է Էսֆանդիար Էխտարին։ 12-րդ խորհրդարանում հրեաների ներկայացուցիչ է ընտրվել տիկին Բեհշիդ Բախարդը։