Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալը կայցելի Հայաստան
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին չորեքշաբթի երեկոյան կայցելի Երևան՝ քաղաքական խորհրդակցությունների համատեղ նիստ անցկացնելու համար։
Նախատեսվում է, որ այցի շրջանակներում կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարների քաղաքական հարցերով տեղակալների միջև քաղաքական խորհրդակցությունների նիստ, ինչպես նաև հանդիպումներ կանցկացվեն Հայաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, տարանցիկ, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցության շուրջ խորհրդակցելու նպատակով։
Այս հանդիպումներում նաև քննարկում և մտքերի փոխանակում տեղի կունենան Կովկասյան տարածաշրջանում ամենակարևոր զարգացումների և այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման ոլորտում համագործակցության շուրջ։