Թվային տնտեսություն/ Իրանը կարևորում է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i241326-Թվային_տնտեսություն_Իրանը_կարևորում_է_արհեստական_բանականության_ենթակառուցվածքների_զարգացումը
ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքականության մշակման և պլանավորման հարցերով փոխնախարար Էհսան Չիթսազը հայտարարել է, որ նախարարությունը կարևորում է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2026 12:26 Asia/Tehran
  • ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքականության մշակման և պլանավորման հարցերով փոխնախարար Էհսան Չիթսազ
    ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքականության մշակման և պլանավորման հարցերով փոխնախարար Էհսան Չիթսազ

ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքականության մշակման և պլանավորման հարցերով փոխնախարար Էհսան Չիթսազը հայտարարել է, որ նախարարությունը կարևորում է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը։


Pars Today-ի փոխանցմամբ՝ Էհսան Չիթսազն արհեստական բանականության ոլորտի իրանական առաջին ցուցահանդեսի նիստում ընդգծելով արհեստական բանականության ռազմավարական դերը երկրի թվային տնտեսության ապագայում։ Նա նշել է, որ արհեստական բանականության օպերատորների գործունեության շրջանակը հաստատվել է կառավարության կողմից, և 14-րդ կառավարության կապի նախարարությունը լրջորեն հետևում է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման նպատակին՝ թվային տնտեսության մասնաբաժինը համախառն ազգային արդյունքի մեջ մեծացնելու համար։
Չիթսազը հավելել է. «Իրանին անհրաժեշտ է առնվազն 10 միլիարդ դոլարի ներդրում՝ թվային տնտեսության մասնաբաժինը համախառն ազգային արդյունքի մեջ մոտ 4 տոկոսից 10 տոկոսի հասցնելու համար»։

Ֆրանսիան և Գերմանիան մերձենում են՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների ստվերից դուրս գալու համար 
Բեռլինում կայացած ֆրանս-գերմանական համատեղ հանդիպումը շրջադարձային կետ էր եվրոպական թվային կառավարման քննարկման ոլորտում։ Հանդիպման ժամանակ ԵՄ երկու հիմնական անդամները բացահայտորեն խոսեցին ամերիկյան և չինական տեխնոլոգիաներից կախվածությունը նվազեցնելու մասին: Սա վկայում է այն մասին, որ երկու երկրները ձգտում են լուրջ, համակարգված և կառուցվածքային ջանքեր գործադրել՝ դաշինքի կախվածությունն ամերիկյան տեխնոլոգիական հսկաներից նվազեցնելու և  թվային ինքնիշխանությունը ամրապնդելու համար: 
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ցանկանում ենք խոսել մեկ եվրոպական ձայնով և ձգտել ընդհանուր նպատակի՝ եվրոպական թվային ինքնիշխանության»: 
Ամերիկյան խոշոր ամպային հաշվարկների մատակարարների ծառայությունների վերջին խափանումները, ինչպես նաև չիպերի արդյունաբերության ոլորտի լայնածավալ պակասորդները, հստակ ցույց են տվել, որ Եվրոպան կախված է Չինաստանից և Միացյալ Նահանգներից ներմուծվող թվային տեխնոլոգիաներից: Այս կախվածությունները շատ դեպքերում դարձել են «ուժային քաղաքականության» գործիք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպման ժամանակ հստակեցրել է. «Եվրոպան չի ցանկանում լինել խոշոր ձեռնարկատերերի կամ խոշոր լուծումների հաճախորդ՝ ո՛չ ԱՄՆ-ից, ո՛չ էլ Չինաստանից»:

Ռուսաստանը կսկսի վճարել պետական աշխատավարձերը թվային ռուբլով 
Ռուսաստանը նոր քայլ է կատարել իր ֆինանսական համակարգի թվայնացման ուղղությամբ և սկսել է օգտագործել թվային ռուբլին՝ պետական վճարումների համար: Վճարումները թվային ռուբլով՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC), կատարվում են այն պայմաններում, երբ Մոսկվան պատրաստվում է առաջիկա ամիսներին թվային արժույթը ներդնել ամբողջ երկրում: