Իրանի Ժողովուրդը միասնական կամքով կտապալի թշնամու ծրագրերը
Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհուրդը նշելով, որ 12 օրյա պատերազմից հետո ԱՄՆ և սիոնիստական ռե'իմը չեն դադարեկլ իրենց թշնամությունը Իրանի ժողովրդի հետ, ընդգծել է. «Իրանի հզոր ժողովուրդը միասնական կամքով և հագործակացությամբ կտապալեն թշնամու ծրագրերը»:
Հիշեցնենք որ օրեր առաջ ԻԻՀ գերգաույն առաջնորդը նշելով որ Իրանի ժողովուրդը միշտ արդյունավետ ներկայություն է ունեցել բոլոր դժվարին ոլորտներում և պատմական հանգրվաններում, ժողովրդի մոտիվացիան և դիմադրությունը համարեց չարակամների մտահոգության հիմնական գործոնը: Նրա խոսքով, փափուկ պատերազմի գործիքներից մեկը անկարողության ներարկումն ու երկրի նվաճումների ժխտումն է։ Մոտեցում, որը, եթե ընդունվի, կարող է հող նախապատրաստել ազգային նվաստացման և արտաքին ճնշմանը ենթարկվելու համար: Նա գիտական և տեխնոլոգիական ուշագրավ առաջընթացները, այդ թվում՝ երեք արբանյակների միաժամանակյա արձակումը, ավիատիեզերական, կենսատեխնոլոգիայի, բժշկության, նանոտեխնոլոգիայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում նվաճումները համարեց երկրի իրական կարողությունների հստակ օրինակներ, որոնք ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում, բայց դիտավորյալ թաքցվում կամ թերագնահատվում են։
Այաթոլլահ Խամենեին Իրանի ժողովրդի ուժը բնութագրել էր որպես թշնամուն զսպող գործոն՝ ասելով,որ հենց այս կարողությունները հանգեցրին նրան, որ թշնամին անհաջողությունից հետո խնդրեց դադարեցնել պատերազմը և ուղարկեց հաղորդագրություն՝ կոնֆլիկտից խուսափելու վերաբերյալ, թեև նրա ընդգծմամբ թշնամու խոստումներին չի կարելի վստահել։ Նա տիեզերական նախագծերում աշխատող գիտնականների ցածր տարիքը համարել էր երկրի մարդկային ռեսուրսների հսկայական հարստության նշան՝ և հավելել էր, որ այսօր Ամերիկայի իրական դեմքը բացահայտվել է Իրանի ժողովրդի և աշխարհի հանրային կարծիքի համար։
Հեղափոխության առաջնորդն նաև անդրադառնալով արտարժույթի շուկայի տատանումներին և շուկայավարողների բողոքի ակցիաներին, բողոքի բուն պատճառն արդարացի համարելով, հստակ գիծ էր քաշել բողոքի և անկարգության միջև։ Նա ընդգծել էր, որ թշնամու կողմից հրահրված կամ նրա հետ կապված տարրերի կողմից շուկայավարողների պահանջների չարաշահումը անապահովություն ստեղծելու համար բացարձակապես անընդունելի է, և որ երկրի պաշտոնյաները պետք է տարբերակեն ցուցարարներին և անկարգություն հրահրողներին։