Իշխանությունն առաջին անգամ նոր մարտավարություն կիրառեց. նախկին պատգամավորը՝ Իրանի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i241356-Իշխանությունն_առաջին_անգամ_նոր_մարտավարություն_կիրառեց._նախկին_պատգամավորը_Իրանի_մասին
 Իրանում բողոքի ցույցերի ակտիվությունն օջախային բնույթի է. խոշոր քաղաքների որոշ շրջաններում իրավիճակը հանգիստ է, մյուսներում շարունակում են ակցիաները, այդ թվում՝ իշխանամետ ուժերի հակաքայլերը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունվար 10, 2026 09:59 Asia/Tehran
  • Իշխանությունն առաջին անգամ նոր մարտավարություն կիրառեց. նախկին պատգամավորը՝ Իրանի մասին

 Իրանում բողոքի ցույցերի ակտիվությունն օջախային բնույթի է. խոշոր քաղաքների որոշ շրջաններում իրավիճակը հանգիստ է, մյուսներում շարունակում են ակցիաները, այդ թվում՝ իշխանամետ ուժերի հակաքայլերը:

 Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն առաջին անգամ նոր մարտավարություն կիրառեցին՝ փորձեցին հստակ տարանջատել, այսպես ասած, բողոքի ձևերը՝ ժողովրդի սոցիալական բողոքի ձայնը տարբերակելով երկրում տեղի ունեցող այլ գործընթացներից։

«Իշխանությունը հրապարակավ ընդունում է սոցիալական դժգոհության գոյությունն ու ոչ բռնի պահանջների լեգիտիմությունը՝ միաժամանակ դրանք հստակ տարանջատելով երկրում իրավիճակը ապակայունացնել փորձող արմատական, խուլիգանական խմբերի գործողություններից»,- նշեց Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական կառավարման տեսանկյունից նման մոտեցումը կարող է նպաստել լարվածության մակարդակի նվազմանը։