ԱՄՆ-ն աջակցում է Իրանում անկարգություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i241364-ԱՄՆ_ն_աջակցում_է_Իրանում_անկարգություններին
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարը, քննադատելով վերջին անկարգություններում արտասահմանյան դերակատարներին, հայտնեց խռովություններում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի անմիջական միջամտության մասին, և ընդգծեց, որ  այս գործողություններն իրականացվում են Իրանի անվտանգությունն ու կայունությունը խաթարելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2026 12:55 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն աջակցում է Իրանում անկարգություններին

ԻԻՀ Արտաքին գործերի նախարարը, քննադատելով վերջին անկարգություններում արտասահմանյան դերակատարներին, հայտնեց խռովություններում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի անմիջական միջամտության մասին, և ընդգծեց, որ  այս գործողություններն իրականացվում են Իրանի անվտանգությունն ու կայունությունը խաթարելու նպատակով։

Անդրադառնալով Սիոնիստական իշխանությունների հայտարարություններին, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է, որ հենց իրենք են խոստովանել Թեհրանում Մոսադի ուժերի ներկայության և վերջին իրադարձություններում դերակատարության մասին․ հարց, որը Թեհրանի տեսանկյունից վկայում է այս սադրանքների արտաքին կազմակերպվածության ու ղեկավարման մասին։

Լիբանանի Ալ-Մանար լրատվական ալիքին տված հարցազրույցում Արաղչին անդրադարձավ վերջին 12 օրյա պատերազմին և ասաց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հարձակումների ընթացքում վնասվեցին Իրանի միջուկային խաղաղ ծրագրի հետ կաված որոշ շենքեր, օբյեկտներ ու սարքավորումներ, սակայն այս հարձակումները չեն կարողացել ոչնչացնել միջուկային տեխնոլոգիան։ Նրա խոսքով, այդ բախումների փորձը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ  ռազմական ու անվտանգային ճնշումը չեն կարող կանգնեցնել Իրանի տեխնիկական առաջընթացը։

ParsToday-ի փոխանցմամբ, Իրանի Արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով տարածաշրջանի երկրների դեմ Բենիամին Նեթանյահուի սպառնալիքներին, ընդգծել է, որ այս քաղաքականությունը բախվել է Լիբանանում և Իրանում լուրջ դիմադրության և ունեցել է հակառակ արդյունք։ Նա հավելել է, որ խռովարարների նկատմամբ ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունը և նրանց համընթացությունը Իսրայելի ռեժիմի հետ Իրանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն է, որի նպատակն է թուլացնել ներքին անվտանգությունը  և ստեղծել տարածաշրջանային անկայունություն։