ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանում բողոքի ակցիաներն անկարգությունների վերածվելու հարցում
https://parstoday.ir/hy/news/iran-i241368-ԱՄՆ_ն_պատասխանատու_է_Իրանում_բողոքի_ակցիաներն_անկարգությունների_վերածվելու_հարցում
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան , մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է,որ ԱՄՆ-ն իր ուղղակի և նպատակային միջամտություններով Իրանում բողոքի խաղաղ ցույցերը անկարգությունների ու բռնության վերածելու պատասխանատուն է։ Իրավանին պաշտոնական նամակ հղելով Անվտանգության Խորհրդին ընդգծել է․- Այս քայլերը կատարվում են Իրանի կայունությունն ու ներքին անվտանգությունը խափանելու նպատակով և բացահայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնագրի սկզբունքներին։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2026 13:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանում բողոքի ակցիաներն անկարգությունների վերածվելու հարցում

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան , մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է,որ ԱՄՆ-ն իր ուղղակի և նպատակային միջամտություններով Իրանում բողոքի խաղաղ ցույցերը անկարգությունների ու բռնության վերածելու պատասխանատուն է։ Իրավանին պաշտոնական նամակ հղելով Անվտանգության Խորհրդին ընդգծել է․- Այս քայլերը կատարվում են Իրանի կայունությունն ու ներքին անվտանգությունը խափանելու նպատակով և բացահայտորեն հակասում են ՄԱԿ-ի կանոնագրի սկզբունքներին։ 

Ամիր Սաիդ Իրավանին նամակում նշելով,որ ԱՄՆ-ի վերաբերմունքը և Սիոնիստական ռեժիմի հետ նրա համընթացությունը վկայում են Իրանի ներքին գործերին անօրինական միջամտություն կատարելու մասին, հստակեցրել է,- Միտումնավոր կերպով բռնությամբ սպառնալը, բռնություն հրահրելը և  խրախուսելը այս միջամտության հիմնական գործիքներից են։ Նա դատապարտելով այս կողմնորոշումը, այն ապակայունացնող և միջազգային իրավունքի հիմնարար օրենքները խախտող քայլ է որակել։  

Ինչպես հաղորդում է Pars Today-ը այս դիրքորոշումն այն դեպքում է առաջ քաշվել ,երբ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը ևս ավելի վաղ անդրադառնալով  12-օրյա պատերազմից հետո, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի թշնամության հարատևմանը հայտարարել էր,որ վերջին դեպքերը թեև սկսել են տնտեսական պահանջներով, սակայն արտաքին ուժերի նախագծմամբ  ու ղեկավարմամբ  ներքաշվել են անապահովության դաշտ։ Այս հաղորդագրության մեջ ընդգծվել է,որ տակտիկաների փոփոխվելլը չի նշանակում,որ ավարտվել է հիբրիդային պատերազմը Իրանի ժողովրդի դեմ։ 

Իրանի պաշտոնյաներն այս շրջանակում են գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները և խռովարարներին նրա կողմից աջակցություն ցուցաբերվելը։ Թեհրանը համոզված է,որ Թրամփը հաճախ սպառնալիքներ է հնչեցնում  անկարգությունների նկատմամբ քայլեր ձեռնարկվելու դեպքում ,որի նպատակն է խրախուսել բռնությունները շարունակել և սրել հոգեբանական պատերազմը։ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս նման դիրքորոշմամբ է հանդես եկել Իրանում անկարգությունների վերաբերյալ։ 

Իրանի դիտանկյունից, այս պնդումներն այն դեպքում են առաջ քաշվում,երբ ԱՄՆ-ն անցած տարիների ընթացում Իրանի նկատմամբ  վարել է առավելագույն ճնշման քաղաքականություն և կիրառել է ծավալուն պատժամիջոնցեր,որոնց ուղղակի հետևանքներն անդրադարձել են ժողովրդի առօրյա կյանքին։ Թեհրանն ընդգծել է,որ նման անցյալով Վաշինտոնի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ սրտցավ լինելու մասին հավակնությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։