Փեզեշքյան. Խռովարարները բողոքող մարդիկ չեն - Իրան են ներս մտել պատրաստված ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/iran-i241422-Փեզեշքյան._Խռովարարները_բողոքող_մարդիկ_չեն_Իրան_են_ներս_մտել_պատրաստված_ահաբեկիչներ
Pars Today - Ընդգծելով, որ թշնամին իր նպատակներին հասնելու համար երկիր է բերել պատրաստված ահաբեկիչների, Իրանի նախագահն ասել է.«Խռովարարները բողոքող մարդիկ չեն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2026 14:21 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Խռովարարները բողոքող մարդիկ չեն - Իրան են ներս մտել պատրաստված ահաբեկիչներ

Pars Today - Ընդգծելով, որ թշնամին իր նպատակներին հասնելու համար երկիր է բերել պատրաստված ահաբեկիչների, Իրանի նախագահն ասել է.«Խռովարարները բողոքող մարդիկ չեն»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը հանրության հետ հեռուստատեսային հարցազրույցում, հակադարձելով երկրի քաղաքական մթնոլորտում վերջին իրադարձություններին և ընդգծելով, որ թշնամին ձգտում է սրել անկարգությունները, հավելեց. «Թշնամին Իրան է ներս բերել պատրաստված  ահաբեկիչների»: Ըստ Pars Today-ի՝ հայտարարելով, որ կառավարության պարտականությունն է լուծել խնդիրները և հոգ տանել մարդկանց մտահոգությունների մասին, և որ նաև պարտականություն ունի կանխել խռովարարների կողմից երկրում տիրող անկարգությունները, Փեզեշքյանն ասաց. «Ընտանիքները չպետք է թույլ տան իրենց երիտասարդներին ներգրավվել ահաբեկիչների և խռովարարների անկարգությունների մեջ»:

Անդրադառնալով վերջին օրերի տնտեսվարողների և առևտրականների բողոքի ցույցերին՝ Իրանի նախագահը հավելել է. «Բողոքող առևտրականների և գործարարների հետ հանդիպման ժամանակ լսվեցին նրանց մտահոգությունները ու նաև ձեռք է բերվել ինչ որ համաձայնություն։ Կառավարության նիստին մասնակցեցին նաև Արհեստավորների պալատի և Առևտրի պալատի ներկայացուցիչները, որոնք արտահայտեցին իրենց մտահոգությունները, և կարևոր որոշումներ կայացվեցին այս սոցիալական խմբերի խնդիրները լուծելու համար, քանի որ կառավարությունը ձգտում է լուծել նրանց խնդիրները ցանկացած հնարավոր ձևով»։

Ընդգծելով, որ թշնամին նաև մտադիր էր երկիրը քաոսի մեջ գցել 12-օրյա պատերազմի ժամանակ, Փեզեշքյանն ասաց. «Իրանի ժողովրդի թշնամիներն այսօր նույնպես ձգտում են սրել անկարգություններն ու միջամտությունները, այդ պատճառով նրանք պատրաստել են խմբեր երկրի ներսում և դրսում, արտասահմանից երկիր են բերել ահաբեկիչների մի խումբ, հրկիզել են մզկիթներ այնպես, ինչպես հրկիզել են շուկաները, զենքերով սպանել են մի խումբ անմեղ մարդկանց, գնդացիրներով կրակ են բացել մի խմբաքանակի վրա, հրկիզել են նրանց և նույնիսկ գլխատել են»։

Իրանի նախագահը շեշտեց. «Անկարգություններ հրահրողները սովորական մարդիկ չեն։ Եթե մեկը պատկանում է այս երկրին, նա այդպես չէր վարվի։ Եթե մարդիկ բողոքեն, նրանց բողոքները կլսվեն, և նրանց խնդիրները կլուծվեն»։