Իսրայելի վարձու ահաբեկիչները մանկասպանությունը բերեցին Իրան
https://parstoday.ir/hy/news/iran-i241430-Իսրայելի_վարձու_ահաբեկիչները_մանկասպանությունը_բերեցին_Իրան
Տապալված շահի որդու կոչը Իրանում համազգային ահաբեկչական գործողություն սկսելու կոդն էր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2026 05:31 Asia/Tehran
  • Քերմանշահում 3-ամյա Մելինան սպանվել է զինված ահաբեկիչների կողմից
    Քերմանշահում 3-ամյա Մելինան սպանվել է զինված ահաբեկիչների կողմից

Տապալված շահի որդու կոչը Իրանում համազգային ահաբեկչական գործողություն սկսելու կոդն էր։

Pars Today-ի տվյալներով՝ Իրանի ժողովրդի տնտեսական բողոքը դարձավ պատրվակ ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմական նպատակների համար, որոնք չկարողացան հասնել իրենց նպատակներին 12-օրյա պատերազմում։ Վերջին վեց ամիսների ընթացքում այս հանցագործները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել Իրանը անկայունացնելու համար, այդ թվում զինված ահաբեկիչներին Իրան ուղարկելով։ 

Տնտեսական խնդիրների դեմ բողոքի ցույցերի սկսվելուց հետո, Իրան ներթափանցած ահաբեկիչները մտան  ժողովրդի մեջ և թիրախավորեցին մարդկանց։ Ահաբեկիչները սկսեցին իրենց աշխատանքը միաժամանակ տարբեր քաղաքներում՝ Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով, ով իր կոչով իրականում զինված անձանց հրամայեց սկսել մարդկանց սպանել։

Այս կոչի զոհերից մեկը Քերմանշահում բնակվող 3-ամյա Մելինան էր, ով սպանվեց հունվարի 8-ին։ Մելինայի հորը, որն աղջկան գրկած մտնում էր դեղատուն շրջապատել էին զինված հանցագործներն ու հրազենից սպանել փոքրիկին։