Իրանի արտգործնախարար. Ամերիկացիների սադրիչ հայտարարությունները միջամտություն են Իրանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/iran-i241526-Իրանի_արտգործնախարար._Ամերիկացիների_սադրիչ_հայտարարությունները_միջամտություն_են_Իրանի_ներքին_գործերին
Pars Today - Իրանի արտգործնախարարը ընդգծել է ազգային ինքնիշխանությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու Իրանի վճռականությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2026 11:53 Asia/Tehran
  • Իրանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը
    Իրանի և ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Pars Today - Իրանի արտգործնախարարը ընդգծել է ազգային ինքնիշխանությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու Իրանի վճռականությունը։

ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ,որի ընթացքում կողմերը բանակցել ու մտքեր են փոխանակել  տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների շուրջ: Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին, որոնք սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի որոշ ահաբեկչական տարրերի հրահրման և ժողովրդական խաղաղ ցույցերը  քաոսի վերածելու հետևանք էին, ընդգծել է, որ  ժողովրդի և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ երկրում անդորր է տիրում:

Արաղչին նաև անդրադարձել է ամերիկացի պաշտոնյաների սադրիչ հայտարարություններին, որոնք համարվում են Իրանի ներքին գործերին բացահայտ միջամտություն, և ընդգծել է Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու երկրի ազգային ինքնիշխանությունն ու անվտանգությունը ցանկացած չարիքից և արտաքին միջամտությունից։

ԱՄԷ փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ ալ Նահյանը ևս անդրադառնալով  Իրանի, ԱՄԷ-ի և  տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությանը՝ ընդգծել է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Թեհրանի և Աբու Դաբիի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև շարունակական խորհրդակցությունների կարևորությանը, ԱՄԷ-ի այս պաշտոնյան համատեղ ջանքերը համարել է անհրաժեշտ Արևմտյան Ասիայում կայունության և անվտանգության ամրապնդման համար։