Իրանի կրոնական փոքրամասնություններ. Մենք պաշտպանում ենք հայրենիքը՝ անկախ ռասայից և կրոնից
-
Իրանում անցկացվում են ՝ ահաբեկչական գործողությունները դատապարտող երթեր
Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարությամբ դատապարտել են Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական անկարգությունները։
Մի քանի օր առաջ Իրանի որոշ շրջաններում տեղի են ունեցել տնտեսական իրավիճակի դեմ բողոքի ցույցեր, սակայն ահաբեկիչները ներթափանցելով ժողովրդի շարքերի մեջ, սկսել են անկարգություններ, քաոս, անապահովություն տարածել երկրում և սպանել անվտանգության աշխատակիցների ու քաղաքացիական անձանց։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի իսլամական խորհրդարանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հայտարարություն են տարածել՝ ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ամերիկա-սիոնիստական ահաբեկչական անկարգությունների։
Հայտարարության մեջ ասված է․ «Ամերիկյան կառավարության և Սիոնիստական բռնապետական ռեժիմի ատելությունից և մեր սիրելի հայրենիքի նկատմամբ նրանց միջամտական գործողություններից հետո, Իրանի միաստվածային կրոնների ներկայացուցիչները խստորեն դատապարտում են նրանց չարագործությունները։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների և մանկասպան Իսրայելի ռեժիմի միջամտությունը ոչ միայն Իրանի և իրանցիների նկատմամբ կարեկցանքի արդյունք չէ, այլև քաոս և անապահովություն ստեղծելու, երիտասարդությանը գրգռելու և հոգեբանական պատերազմ սկսելու նպատակ է հետապնդում, անտեղյակ լինելով, որ Իրանի բնակիչները, անկախ ռասայից, կրոնից և ազգությունից, Գերագույն առաջնորդի դրոշի և նրա խելացի միջոցառումների ներքո, միասնաբար պաշտպանում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը և դատապարտում են այս բարբարոսական և դաժան կառավարությունների անմարդկային և ահաբեկչական գործողությունները։»»։
Կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգծել են. «Ակնհայտ է, որ բռնապետական Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ կառավարության չարամիտ, խաբուսիկ և անմարդկային գործողությունները սպառնալիք են մեր սիրելի Իրանի ազգային ինքնիշխանությանը և ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքին»։
«Մենք՝ Իսլամական Խորհրդարանական ժողովի միաստված կրոնների ներկայացուցիչներս, մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և նահատակների բոլոր ընտանիքներին և շնորհակալություն ենք հայտնում Իրանի ազնիվ և մեծ ազգին Իսլամական Հանրապետության համակարգին, Հեղափոխության Գերագույն առաջնորդին և ազգի միասնությանը աջակցելու ոգևորված երթին մասնակցելու համար։ Մենք վստահ ենք, որ Իրանի ազնիվ ազգը, ինչպես եղել է այս բոլոր տարիներին, եռանդուն կերպով կպաշտպանի իր արժանապատվությունն ու անկախությունը՝ միասնությամբ և համախմբվածությամբ, և կդիմադրի թշնամական կառավարությունների չարամիտ և կործանարար նպատակներին»,- ասված է հայտարարության մեջ։