Արաղչի. Իսրայելը հպարտությամբ հայտարարում է, որ զինել է իրանցի ցուցարարներին
https://parstoday.ir/hy/news/iran-i241560-Արաղչի._Իսրայելը_հպարտությամբ_հայտարարում_է_որ_զինել_է_իրանցի_ցուցարարներին
ԻԻՀ ԱԳ նախարարն X-ում արած գրառման մեջ անդրադառնալով Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ապստամբներին բացահայտ աջակցությանը, գրել է, որ սիոնիստական ռեժիմը հպարտությամբ խոսում է ապստամբներին զինելու մասին։
(last modified 2026-02-26T14:46:43+00:00 )
Հունվար 15, 2026 11:57 Asia/Tehran
  • Արաղչի. Իսրայելը հպարտությամբ հայտարարում է, որ զինել է իրանցի ցուցարարներին

ԻԻՀ ԱԳ նախարարն X-ում արած գրառման մեջ անդրադառնալով Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ապստամբներին բացահայտ աջակցությանը, գրել է, որ սիոնիստական ռեժիմը հպարտությամբ խոսում է ապստամբներին զինելու մասին։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Իսրայելը միշտ փորձել է ԱՄՆ-ն իր անունից ներքաշել պատերազմի մեջ, բայց այս անգամ, զարմանալիորեն, թաքնված մասի մասին բարձրաձայն է խոսում»։

Նա հավելել է. «Այժմ, երբ մեր փողոցներն արյամբ են պատված, Իսրայելը բացահայտորեն պարծենում է, որ ցուցարարներին զինել է պատերազմական զենքերով, այդ պատճառով էլ հարյուրավոր մարդիկ են մահացել: ԱՄՆ նախագահը պետք է իմանա, թե որտեղ դիմել՝ արյունահեղությունը դադարեցնելու համար»։

Վերջին օրերին Իրանում քաոս են տարածում ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից աջակցվող ապստամբներն ու զինված անձինք: Այն բանից հետո, երբ Վաշինգտոնին և Թել Ավիվին չհաջողվեց հասարակական դժգոհություն հրահրել և քաղաքական ճանապարհով ու և լրատվամիջոցների միջոցով անկայունացնել Իսլամական Հանրապետությունը, այս զինված անձինք և ապստամբները փորձել են բռնություն կիրառել՝ երկրի ներքին տարածքում քաոս և անապահովություն ստեղծելու համար։