ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Մենք վճռական պատասխան կտանք թշնամու սխալին
https://parstoday.ir/hy/news/iran-i241564-ԻՀՊԿ_գլխավոր_հրամանատար._Մենք_վճռական_պատասխան_կտանք_թշնամու_սխալին
ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրն ասել է. «Թրամփն ու Նեթանյահուն անկասկած Իրանի երիտասարդությանն ու երկրի անվտանգության պաշտպաններին սպանողներն են»։
(last modified 2026-01-15T08:58:48+00:00 )
Հունվար 15, 2026 12:28 Asia/Tehran
  • ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Մենք վճռական պատասխան կտանք թշնամու սխալին

ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրն ասել է. «Թրամփն ու Նեթանյահուն անկասկած Իրանի երիտասարդությանն ու երկրի անվտանգության պաշտպաններին սպանողներն են»։

Վերջին օրերին, տնտեսական խնդիրների և արժույթի գնի բարձրացման պատճառով Իրանի ժողովրդի օրինական բողոքի ցույցերից հետո, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապված օտարերկրյա ծառայություններն ակտիվացել են Իրանի տարածքում և ահաբեկչական գործողություններ իրականացրել։ Այս դավադրությունը խափանվել է անվտանգության ուժերի և Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ, և դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Pars Today-ի՝ փոխանցմամբ՝ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը չորեքշաբթի օրվա ուղերձում, գնահատելով Իրանի ժողովրդի  ներկայությունն անվտանգության ոլորտի նահատակների հուղարկավորության արարողությանը, հայտարարել է. «Թող խաղաղությունն ու Աստծու օրհնությունը լինեն այն թանկարժեք նահատակների պայծառ հոգիների վրա, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին անկուսակցական ներքին վարձկանների և ԻԼԻՊ-ի զինված ահաբեկիչների դեմ բախման դաշտում՝ Իրանի և իրանցիների համար, որպեսզի աշխարհին ցուցադրեն իրենց անսահման սերն ու հավատարմությունը սիրելի իսլամին և Իրանի Իսլամական Հանրապետության սրբազան համակարգին: Եվ թող խաղաղությունն ու Աստծո օրհնությունը լինեն իսլամական Իրանի մեծ ժողովրդի վրա, որը հունվարի 12-ի էպիկական  երթի ժամանակ  ամերիկա-սիոնիստական ահաբեկիչների դեմ դուրս գալուց հետո, այսօր ցուցադրեց իր երեխաների զոհաբերության և նահատակության մեծությունը՝ իսլամական հայրենիքում, մասնավորապես՝ Թեհրանում, իրենց երեխաների հուղարկավորության և հրաժեշտի  արարողության ժամանակ»: