Արաղչի. Իրանը մեծ ուժով կպաշտպանի երկրի տարածքը արտաքին սպառնալիքների դիմաց
-
Աջից՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի, Ձախից՝ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում ասել է. «Իսլամական Հանրապետությունը, ապավինելով ազգային աջակցությանն ու խելամտությանը, մեծ ուժով կպաշտպանի երկրի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքի դեմ»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։ Այս հեռախոսազրույցում ընդգծվել է երկու երկրների վճռականությունը՝ ամրապնդելու Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Արաղչին նաև պարզաբանեց վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանում տեղի ունեցած զարգացումները, որոնք սկսվել էին արհեստակցական և տնտեսական խաղաղ բողոքի ցույցերով, սակայն հունվարի 8-ին և 9-ին դրանք վերածվեցին բռնության, երբ կազմակերպված կերպով ասպարեզ մտան սիոնիստական ռեժիմի հետ կապված ահաբեկչական տարրերը։ Նա ընդգծեց տարածաշրջանային երկրների ներքին գործերին արտաքին միջամտության միջազգային դատապարտման կարևորությունը և նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապավինելով ազգային աջակցությանն ու խելամտությանը, մեծ ուժով կպաշտպանի երկրի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքի դեմ։
Իրանի արտգործնախարարը նաև դատապարտեց ամերիկացի պաշտոնյաների սադրիչ և միջամտողական հայտարարությունները և ընդգծեց տարածաշրջանային բոլոր երկրների պատասխանատվությունը՝ պաշտպանելու տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը անապահովություն ստեղծող գործողություններից և սադրանքներից, այդ թվում՝ սիոնիստական ռեժիմի էքսպանսիոնիստական գործողություններից։
Այս հեռախոսազրույցում Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն էլ մտահոգություն հայտնեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց դիվանագիտական ուղիների օգտագործման և տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Կողմերը նաև ընդգծեցին տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար շարունակական խորհրդակցությունների և համատեղ ջանքերի շարունակման անհրաժեշտությունը։