Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամները հանդիպել են Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i2416-Իրանի_ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_անդամները_հանդիպել_են_Իսլամական_հեղափոխության_Մեծահարգ_Առաջնորդին
Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն ընդգծել է.-«Ազգային անվտանգության գերագույն խորհրդի դիրքորոշումներն պետք է լիովին համընկնեն աստվածային և հեղափոխական սկզբունքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 13:26 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամները հանդիպել են Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդին

Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդն ընդգծել է.-«Ազգային անվտանգության գերագույն խորհրդի դիրքորոշումներն պետք է լիովին համընկնեն աստվածային և հեղափոխական սկզբունքներին»:

Այսօր չորեքշաբթի, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ծովակալ՝ Ալի Շամխանիի և այդ խորհրդի տեղակալների ու փորձագետների հետ հանդիպման ժամանակ Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով այսօրվա աշխարհում «Անվտանգության » կատեգորիայի տարբեր կողմերին ու բարդությանը, ասել է,-«Ազգային անվտանգության խորհրդի պարտականությունն է՝ անվտանգության ոլորտում ընդարձակ հայեցողության և բազմակողմ շրջանակում որոշումներ կայացնելը ,իսկ ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարության պարտականությունն է՝ «Ճշմարիտ ճանապարհ կերտելու ուղղությամբ որոշումներ ընդունելը»:

Ընդգծելով որ անվտանգությունը հասարակության կենսական պահանջներից է և հենց այդ հիման վրա Ղուրանում ևս այդ մասին նշված է, Իսլամական Հեղափոխության մեծահարգ Առաջնորդը հավելել է.-«Այսօր անվտանգության կատեգորիան վեր է դասվում լլոկ ռազմական ու անվտանգության խնդրից և ստացել է տարբեր՝ տնտեսական, կենցաղային, մշակութային, քաղաքական, հասարակական, հոգեբանական և բարոյական կողմեր»:

Ազգային անվտանգության խորհրդի իսկական պարտականությունը անվտանգության խնդրի նկատմամբ բազմակողմանի հայեցողությունը համարելով, Ն. Վ. Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք կտեղավորվեն անվտանգության կատեգորիայի հանդեպ ճիշտ ու բազմակողմանի հայեցողության շրջանակում»:

Անդրադառնալով ոմանց կողմից իսլամական հեղափոխության պարզ ու իսկական գծերը փոփոխելու ուղղությամբ գործադրած ջանքերին, Գերապատիվ Առաջնորդն ընդգծել է.-«Լուսահոգի Իմամ Խոմեյնին Իսլամական հեղափոխության խորհրդանիշն է և այդ հիման վրա նրա արտահայտությունները, որոնք արձանագրվել են տասնյակ հատոր գրքերում հեղափոխության հիմքն են հանդիսանում»:

Իսլամական Հեղափոխության մեծահարգ Առաջնորդը հավելել է.-«Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից, ոմանք չէին ընդունում հեղափոխական մտածելակերպը և ոմանք էլ այդուհանդերձ որ համակարգին էին միացել, սակայն համոզված չէին որ պետք է պայքարել համաշխարհային կայսերապաշտության դեմ և պետք է դիմակայել այդ շարժմանը»:

Ընդգծելով որ վերջին 37 տարիների ընթացքում միշտ շարունակվել է պայքարը ,Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդը հավելել է.-«Իհարկե այսօր թշնամու կիրառած նոր ու բարդ մեթոդների , ներառյալ կիբեր միջավայրի և նրա մշակութային , գաղափարական, հասարակական և հակաանվտանգության ազդեցությունների պատճառով՝ ավելի զգայուն ու դժվար է դարձել համաշխարհային կայսերապաշտության դեմ մղվող պայքարը»: