Արաբները Իսրայելը համարում են տարածաշրջանի գլխավոր սպառնալիքը
https://parstoday.ir/hy/news/iran-i241890-Արաբները_Իսրայելը_համարում_են_տարածաշրջանի_գլխավոր_սպառնալիքը
Տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը նշել է, որ ներկայումս, տարածաշրջանի երկրների տեսանկյունից, գլխավոր սպառնալիքն ու վտանգը կայանում է նրանում, որ Իսրայելի իշխանություն ձեռք բերի։ Նա հավելել է. «Հետևաբար, այս երկրները համակարգված կերպով փորձում են կանխել դա և ռեժիմի ագրեսիայի ընդլայնումը տարածաշրջանի երկրների դեմ։ Այդ երկրներն աջակցում են Իրանին այս հարցում»։
(last modified 2026-01-23T13:30:35+00:00 )
Հունվար 23, 2026 16:11 Asia/Tehran
  • Արաբները Իսրայելը համարում են տարածաշրջանի գլխավոր սպառնալիքը

Տարածաշրջանային հարցերի վերլուծաբանը նշել է, որ ներկայումս, տարածաշրջանի երկրների տեսանկյունից, գլխավոր սպառնալիքն ու վտանգը կայանում է նրանում, որ Իսրայելի իշխանություն ձեռք բերի։ Նա հավելել է. «Հետևաբար, այս երկրները համակարգված կերպով փորձում են կանխել դա և ռեժիմի ագրեսիայի ընդլայնումը տարածաշրջանի երկրների դեմ։ Այդ երկրներն աջակցում են Իրանին այս հարցում»։

Եթե Սաուդյան Արաբիայի, Կատարի, Օմանի, Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներն ու պաշտոնյաները Իրանի կողմում էին և դեմ էին այս ագրեսիային Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների միջև Իրանի դեմ 12-օրյա ռազմական պատերազմում՝ բանաձևեր և հայտարարություններ անելով, ապա հունվարյան իրադարձությունների ժամանակ նրանք ամեն ջանք գործադրեցին կանխելու Միացյալ Նահանգների կողմից Իրանում ցանկացած ռազմական միջամտություն, և ապացույցները ցույց են տալիս նրանց հաջողությունը։
Տարածաշրջանում, որտեղ տասնամյակ առաջ, Իրանում տեղի ունեցող յուրաքանչյուր բողոքի ցույցի ժամանակ խրախուսվում էր արտատարածաշրջանային ուժերին դիմելը՝ ԻԻՀ ներքին գործերին քաղաքական կամ ռազմական միջամտության համար, սա   իրական «պարադիգմայի փոփոխություն» է։
Պարզելու համար, թե ինչու  այս երկրների դիրքորոշումներն ու գործողությունները փոխփովեցին, և արդյոք այդ փոփոխությունը ժամանակավոր և նպատակահարմար է, թե մշտական և ռազմավարական, պահանջում է ուսումնասիրություն զրուցել ենք Թեհրանի համալսարանի համաշխարհային ուսումնասիրությունների ֆակուլտետի պրոֆեսոր և տարածաշրջանային հարցերի վերլուծաբան Սեյեդ Հադի Բորհանիի հետ: 
Պատերազմը կանխելու տարածաշրջանի երկրների ջանքերը կարևոր  վերափոխում էին և  վճռորոշ ազդեցություն ունեցան զարգացումների ընթացքի և արդյունքի որոշման վրա: Այս քաղաքականությունը տարբերվում է վերջին մի քանի տարիների ընթացքում այս երկրների և Իրանի հարաբերություններում եղած վիճակից, և միևնույն ժամանակ անկանխատեսելի է և կարևոր:
Եթե վերադառնանք արաբական երկրների վերջին մի քանի տարիների դիրքորոշմանը, այդ երկրներում կային մարդիկ, ովքեր խորհուրդ էին տալիս Միացյալ Նահանգներին, ինչպես իրենք էին ասում, «կտրել օձի գլուխը»: Այդ դիրքորոշումից անցումն Իրանի վրա ամերիկյան հարձակումը կանխելու փորձերի, շատ կարևոր զարգացում է: Շատ վերլուծաբաններ և կարծես նաև Իսրայելը, զարմացած էին այս մոտեցումից: Թել Ավիվը չէր սպասում, որ տարածաշրջանի երկրները, մասնավորապես արաբական պետությունները, կդիմադրեն իրենց և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա այս կերպ ձեռնարկված հարձակմանը։
Հարկ է նշել, որ արաբական երկրների դիրքորոշման նման փոփոխության պատճառն Իրանի և մասամբ Իսրայելի նկատմամբ դիրքորոշումներն էին, որոնք երկուսն էլ շատ կարևոր են փոփոխությունները և զարգացումները հասկանալու համար։ 
Իրանի վերաբերյալ պետք է ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Թեհրանը նոր քաղաքականություն է որդեգրել արաբական երկրների նկատմամբ, որը ներառում էր հարևանության քաղաքականություն և տարածաշրջանի երկրների նկատմամբ դրական վերաբերմունք, և փորձ է արվել գնալ բարեկամության ճանապարհով։ Աստիճանաբար բարելավվեցին արաբական երկրների հետ հարաբերությունները և վերականգնվեցին Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, ինչը կարևոր հարց էր։
Մյուս կողմից, վերջին մի քանի տարիների ընթացքում Իսրայելից եկող սպառնալիքը մեծացել է ինչը մտահոգել է տարածաշրջանի երկրներին։ Այս ընթացքում Իսրայելը  ցեղասպանություն է իրականացրել Գազայում, հարձակվել է Լիբանանի և Սիրիայի վրա, օկուպացրել է այդ երկրների տարածքների մի մասը։ Վերջին տարիներին Թել Ավիվը սպառնացել է Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային։ Հետևավար, այդ երկրների համար,  տարածաշրջանում հիմնական վտանգն ու սպառնալիքը Իսրայելի իշխանության գալն է։ Ուստի տարածաշրջանի երկրները համակարգված կերպով աշխատում են կանխել Իսրայելի իշխանության գալը և  ռեժիմի ագրեսիայի ընդլայնումը տարածաշրջանի երկրների դեմ։