Մեկնաբանություն- Եվրոպայում ամերիկյան բազաների տարհանման հետհաշվարկը սկսվե՞լ է
https://parstoday.ir/hy/news/world-i245098-Մեկնաբանություն_Եվրոպայում_ամերիկյան_բազաների_տարհանման_հետհաշվարկը_սկսվե_լ_է
Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինծառայողների։ Որոշումը կգործադրվի առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում։
(last modified 2026-05-03T06:45:54+00:00 )
Մայիս 03, 2026 10:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Եվրոպայում ամերիկյան բազաների տարհանման հետհաշվարկը սկսվե՞լ է

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինծառայողների։ Որոշումը կգործադրվի առաջիկա վեցից տասներկու ամիսների ընթացքում։

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ սա պատասխան է մասնավորապես Իրանի պատերազմի շուրջ եվրոպական դաշնակիցների հետ աճող տարաձայնություններին։ Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը պարզապես մարտավարական փոփոխություն չէ։ Դա վկայում է 70 տարի շարունակ Արևմուտքի անվտանգության հիմքը կազմած դաշինքի փլուզման մասին։ Գերմանիանյում տեղակայված է ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան Ճապոնիայից հետո։ Այնտեղ տեղակայված է 36,400 ամերիկացի զինվոր։ ԱՄՆ Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբ-բնակարանը գտնվում է Շտուտգարտում։ Ռամշտայնի ավիաբազան համակարգում է ԱՄՆ գործողությունները Արևմտյան Ասիայում։ ԱՄՆ տարածքից դուրս ամենամեծ ամերիկյան ռազմական հոսպիտալը գտնվում է Գերմանիայի Լանդշտուլ քաղաքում։ Այս բոլոր կառույցները բազմամյա ներդրումների արդյունք են։ Դրանց տեղափոխումը Լեհաստան կամ Իտալիա, կարժենա միլիարդավոր դոլարներ և կտևի տարիներ։
Որոշման պատճառներից մեկը Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի միջև տարաձայնությունն է։ Մերցը քննադատել էր Իրանի նկատմամբ ԱՄՆ ռազմավարությունը։ Նա ասել էր, որ Թեհրանը նվաստացրել է Միացյալ Նահանգներին։ Արձագանքելով այդ հայտարարությանը, Թրամփը Մերցին անվանել է «լիովին անարդյունավետ», ինչից հետո հրամայել է ամերիկյան զորքերը դուրս բերել Գերմանիայից։ Պենտագոնի խոսնակը հայտարարել է, որ քայլն իրականացվում է «Դաշնային գերագույն հրամանատարի հրամանով»։
Եվրոպացի դիվանագետներն իրավիճակը բնութագրում են որպես «մտահոգիչ և անկանխատեսելի»։ Նույնիսկ այն առաջնորդները, ովքեր փորձել են արժանանալ Թրամփի բարեհաճությանը, անմասն չեն մնացել։ Նրանց թվում են Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն։ «Բոլորը գիտեն, որ շողոքորթությունը չի աշխատում։ Լավագույն միջոցը ձեր դիրքերը պահպանելն է և ժամանակին հեռանալը», - Reuters-ին ասել է եվրոպացի դիվանագետը։
Սակայն Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշում է, որ որ կա նաև զորքերի կրճատման մեկ այլ պատճառ։ Նա ասել է, որ եվրոպացիները հրաժարվել են ՆԱՏՕ-ում առաջնորդի դեր խաղալուց։ Վաշինգտոնը նաև ցանկանում է կենտրոնանալ Արևմտյան կիսագնդի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Սակայն վերլուծաբանները այս փաստարկը շատ համոզիչ չեն համարում։
Հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը X-ում գրել է. «ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա շարունակական հարձակումներն անարդյունավետ են։ Մենք կրակում ենք ինքներս մեր ոտքին»։ 
Այս որոշման քաղաքական չափումները նույնքան կարևոր են, քան դրա ռազմական չափումները: Եվրոպացի փորձագետները կարծում են, որ այս քայլը կունենա երեք աշխարհաքաղաքական հետևանք:
 Նախ, այն կթուլացնի Ռուսաստանի դեմ զսպման ուժը, հատկապես Արևելյան Եվրոպայում և Բալթյան երկրներում: Երկրորդ, կխաթարի վստահությունը ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի (կոլեկտիվ պաշտպանության սկզբունք) նկատմամբ: Երրորդ, կարագացնի Եվրոպայի պաշտպանական անկախության գործընթացը:
Արևմտյան դիվանագետը շեշտել է. «Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կառուցվածքի վրա: Այն պետք է լինի ոչ միայն մեղմ ուժ, այլև կոշտ ուժով հենված տարածաշրջան»:

Գերմանիան նույնպես անգործ չի մնացել։ Բեռլինը հաստատել է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3.7 տոկոսին հասցնելու ծրագիրը։ Սկսվել է նաև Patriot համակարգերի և Stinger հրթիռների ներքին արտադրությունը։ Եվրոպայի առաջին առաջադեմ զենքի գործարանները պետք է կառուցվեն գերմանական հողի վրա։ Եվրոպայում Թրամփի քաղաքականության որոշ քննադատներ կարծում են, որ Սպիտակ տունը կարող է մտածել, թե այս որոշմամբ պատժում է անհնազանդ Գերմանիային։ Սակայն իրականությունն այլ է։ Վաշինգտոնը զոհաբերում է իր տասնամյակների ներդրումները ակնթարթային և կարճատես զայրույթին։ Գերմանիայից հեռանալը դարաշրջանի ավարտ է։ Ոչ թե Եվրոպայի, այլ հենց ԱՄՆ-ի համար։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ԱՄՆ-ն ակնկալում մնալ գերտերություն՝ առանց մնալու Եվրոպայի սրտում։ Իրականում, Գերմանիայում ամերիկյան զորքերի քանակը կրճատելու որոշումն ամերիկյան գերիշխանության անկման և, ավելի լայն մասշտաբով, Արևմուտքի անկման նշան է։ Եվրոպայում բացակայում է համաշխարհային զարգացումներում դեր խաղալու համար անհրաժեշտ կոնսենսուսը։ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև խորացող բաժանումը հնարավորություններ է ստեղծում աշխարհի այլ ուժային բևեռների համար։