Իրանն ԱՄԷ-ի նավահանգիստները փոխարինում է պակիստանյան նավահանգիստներով
https://parstoday.ir/hy/news/iran-i245100-Իրանն_ԱՄԷ_ի_նավահանգիստները_փոխարինում_է_պակիստանյան_նավահանգիստներով
Տարիների դիվանագիտական ջանքերից հետո Պակիստանը ձեռնարկել է Իրանի հետ տարանցիկ միջանցքի ակտիվացման ամենապաշտոնական քայլը։
(last modified 2026-05-03T07:12:05+00:00 )
Մայիս 03, 2026 10:39 Asia/Tehran
  • Իրանն ԱՄԷ-ի նավահանգիստները փոխարինում է պակիստանյան նավահանգիստներով

Տարիների դիվանագիտական ջանքերից հետո Պակիստանը ձեռնարկել է Իրանի հետ տարանցիկ միջանցքի ակտիվացման ամենապաշտոնական քայլը։

Պակիստանի առևտրի նախարարության հրամանով սահմանվում է երրորդ երկրներից ապրանքների անցումը երկրի տարածքով դեպի Իրան և որոշում է ճանապարհային երթուղիները Գվադար, Կարաչի և Բանդար Քասիմ նավահանգիստներից մինչև Գաբդ և Թաֆթան սահմանները։
Վերջին տարիներին Իրանը իր ներմուծման և տարանցման զգալի մասն իրականացրել է ԱՄԷ-ի նավահանգիստներով (հատկապես Ջեբել Ալիով)։ Սակայն ներկայուսմ այս երթուղին անկայուն է՝  ռազմածովային շրջափակման ուժեղացման և տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների պատճառով։
Այս պայմաններում պակիստանյան երթուղու բացումը ոչ միայն մեծացնում է երթուղիների բազմազանությունը, այլև ամրապնդում է Իրանի մատակարարման շղթայի անվտանգությունը։